VIDEO – Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիս է հրավիրել: Այս անգամ ևս լրագրողները հնարավորություն կունենան անձամբ հարցեր հղել Կառավարության ղեկավարին:

Ըստ մամուլի տեղեկությունների ասուլիսին հրավիրվել է 5 տասնյակից ավելի լրատվամիջոց:

Այս անգամ Նիկոլ Փաշինյանն ասուլիս է տալիս ոչ թե Կառավարության շենքի նախասրահում, այլ նիստերի դահլիճում, որտեղ յուրաքանչյուր հինգշաբթի նիստեր են անցկացվում։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ վարչապետի հրավիրած ասուլիսը տեղի էր ունեցել մարտի 14-ին:

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»։

Այս պահին Հանրապետության հրպարակում ոստիկնական մեծ ուժեր են կենտրոնացած:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

11 − eleven =