Թուրքիայում փորձում են ստեղծել Իրանի ադրբեջանցիների կառավարություն

Իրանում հակակառավարական բողոքի ցույցերին զուգահեռ սոցիալական ցանցերում մի հայտարարություն է հայտնվել, որի հեղինակներն իրենց անվանել են «Հարավային Ադրբեջանի ժամանակավոր ազգային ժողով»։

Հայտարարության մեջ հեղինակները նշել են, ոև Իրանից դուրս սկսել են կառավարության ստեղծման աշխատանքներ։

Հայտարարության մեջ նշվել է, որ հոկտեմբերի 1–ին Անկարայում «Հարավային Ադրբեջանի» քաղաքական ակտիվիստները հավաքվել եւ որոշել են ստեղծել «Հարավային Ադրբեջանի ժամանակավոր ազգային ժողով», որը մեկ ամսվա ընթացքում կունենա կանոնակարգ, իսկ անդամների թիվը կլինի 91-ից 101 հոգի։

Նշենք, որ «Հարավային Ադրբեջան» գրված տարածքը հեղինակները նկատի ունեն Իրանի Ատրպատական (Ազերբայջան) նահանգը նկատի ունեն, որի բնակչության զգալի մասը թյուրքախոս իրանցիներ են։

 

News.am

 

Թողնել պատասխան

Your email address will not be published.

16 + ten =