Հարգելի ընկերներ
Այսօր՝ 2022 թ. օգոստոսի 1-ին, մեր հարգելի ընկեր ու համախոհ, հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) նախագահի տեղակալ, Խորհրդարանի Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ազատամարտիկ, Արցախյան բոլոր երեք պատերազմների մասնակից, «Սոսե Մայրիկ» կամավորական ջոկատի հրամանատար, «Ազատամարտիկ», ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ծննդյան օրն է՝ 60-ամյա Հոբելյանը:
Հայկ Հարությունյանն այն վեհ ու առինքնող կերպարն է, ով իր 60 տարիների ընթացքում բոլորի համար դարձել է հայրենասիրության, մարդասիրության, ընկերասիրության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի վառ օրինակ:
Լինելով մեր Հայրենիքի պաշտպանների հերոսական սերնդի վառ ներկայացուցիչը եւ լինելով սասունահայերի հետնորդը, Հայկ Հարությունյաննն ապրում է Հայրենիքի, այդ թվում՝ Սասուն աշխարհի, կարոտը սրտում, բայց միաժամանակ մշտապես վառ պահում հույսն ու հավատը այն բանի նկատմամբ, որ գալու է նաեւ արդարության հաստատման ու ազատագրության օրն ու ժամը։
Եվ որպես հայկական օջախի պահապան հայր, ազատամարտիկների շարժման կազմակերպիչներից մեկը՝ նա այդ վսեմ զգացումները փոխանցում է իր զավակներին, երիտասարդ զինվորներին և Ազատամարտիներին, ովքեր այսօր ապրում են հայկական այս բարձր արժեքներով։ Դա իր հոգու թելադրանքն է։ Այդ զգացմունքներից է սկիզբ առնում իսկական Հայը եւ Քաղաքացին։
Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր եւ հասարակական գործունեությունը, ինչպես նաեւ Ձեր պատասխանատու աշխատանքը Արևմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների կազմավորման գործում, այդ թվում` որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) նախագահի տեղակալ:
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) բոլոր պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների, մեր ընկերների ու գործընկերների անունից սրտանց շնորհավորում ենք Հայկ Հարությունյանին 60-ամյա Հոբելյանի կապակցությամբ:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ ստեղծագործական արդյունավետ աշխատանք:
Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
01.08.2022 թ.