Վահագն Խաչատրյանը երկրորդ փորձից ընտրվեց ՀՀ նախագահ

Ազգային ժողովում Վահագն Խաչատրյանը երկրորդ փորձից ընտրվեց Հայաստանի նախագահ:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Ըստ այդմ, քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել:

Այսօր ավելի վաղ հրապարակվել էին Վահագն Խաչատուրյանի ընտրության առաջին փուլի քվեարկության արդյունքները: Այդ ժամանակ նրան կողմ էր քվեարկել 69 պատգամավոր:

Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը եւ թեկնածու չեն առաջադրելու:

ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների 2/3-ը, սակայն ՔՊ-ն չունի: Երկրորդ փուլում ընտրվելու համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների 3/5-ը:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր հրաժարական տալու մասին:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

19 − 9 =