Ադրբեջանական լկտիություն. Բաքուն հրապարակել է Հայաստանի հետ «խաղաղության» իր պայմանները

Պաշտոնական Բաքուն հրապարակել է, թե ինչ պայմաններով է համաձայն «հաշտվել» Հայաստանի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանն առաջարկում է հարաբերությունների կարգավորման հետեւյալ սկզբունքները.

– ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության եւ միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում,

– պետությունների միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության եւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում,

– ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիքից, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների եւ ուժի կիրառումից, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների հետ անհամատեղելի այլ հանգամանքներից,

– պետական սահմանի զատում եւ գծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

– տրանսպորտի եւ հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն,

«Ցանկալի կլիներ նշել, որ հենց այս հիմնարար սկզբունքների հիման վրա երկու պետությունները, ինտենսիվ, առարկայական եւ արդյունքների վրա կողմնորոշված բանակցություններ անցկացնելով, կարող են խաղաղության երկկողմ համաձայնագիր կնքել»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումի մասին՝ խաղաղ համաձայնագրի կնքման նպատակով Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելու համար։

Սակայն Ադրբեջանի թվարկած պահանջները, ըստ էության, ենթադրում են քողարկված հրաժարում Լեռնային Ղարաբաղի անկախությունից։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

1 + 19 =