ԼԵՎՈՆ ԲԵԿԼԱՐՅԱՆԻ 70-ամյա Հոբելյանը. Արեւմտյան Հայաստանի խորհրդարանի շնորհավորական ուղերձը

Հարգելի ընկերներ

Այսօր՝ հունիսի 6-ին, մեր հարգելի ընկեր ու համախոհ, Մոսկվայի հայ համայնքի վառ ներկայացուցիչ, ականավոր գիտնական, ՌԳԱ կենտրոնական տնտեսագիտության և մաթեմատիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ՌԲԳԱ ակադեմիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) պատգամավոր ԼԵՎՈՆ ԲԵԿԼԱՐՅԱՆԻ ծննդյան օրն է՝ 70-ամյա Հոբելյանը:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր եւ գիտական գործունեությունը, ինչպես նաեւ Ձեր պատասխանատու աշխատանքը Արևմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների կազմավորման գործում, այդ թվում` որպես Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) Նախագահության անդամ եւ Կրթության եւ գիտության հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ:

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) բոլոր պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների, մեր ընկերների ու գործընկերների անունից սրտանց շնորհավորում ենք Լեվոն Բեկլարյանին 70-ամյա Հոբելյանի  կապակցությամբ:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ ստեղծագործական արդյունավետ աշխատանք:

Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

06.06.2021 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

14 − 1 =