2021 թ. Նոյեմբերի 10-ին, վեցամյսա հերթափոխից առաջ Դադիվանքի համալիրում (Արցախի Քարվաճառի (Քելբաջարի) շրջանի տարածք, որը ժամանակավորապես օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից), անցկացվել է ռուս խաղաղապահ զինվորների օրհնության կարգ: Այս մասին տեսանյութ է պատրաստել «Շողակաթ» հեռուստաընկերությունը:
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ եւ օրհնությամբ նոյեմբերի 10-ին խաղաղապահ զինվորների օրհնության կարգ է կատարվել, ընթերցվել է սրբազան հոր ողջույնի եւ գնահատանքի խոսքը:
Մանրամասները` տեսանյութում: