VIDEO – «Հոշոտված Հայաստան կամ հոգիների աճուրդ» – 1919 թ. առաջին ամերիկյան համր ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին

Հայոց ցեղասպանության մասին առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Հոշոտված Հայաստան կամ հոգիների աճուրդ», 1919 թվականի ամերիկյան համր գեղարվեստական ֆիլմ է՝ նկարահանված Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» գրքի հիման վրա։

Նյու Յորքում՝ 1918 թվականին, լույս է տեսել Չմշկածագցի մի աղջկա՝ Արշալույս Մարտիկանյանի (Ավրորա Մարդիգանյան) «Հոշոտված Հայաստանը» գիրքը։

Հայոց ցեղասպանության ականատեսների առաջին հրատարակված վավերագրական վկայություններից է գիրքը, որը պատմում է աղջկա ապրած սարսափների մասին։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

nineteen + six =