Ռուս փորձագետ․ Էրդողանը հասկանում է, որ ՌԴ-ի հետ ուղիղ առճակատումը կարող է ճակատագրական լինել

Էրդողանը հասկանում է, որ ՌԴ-ի հետ ուղիղ առճակատումը կարող է ճակատագրական լինել ։ Այս մասին «Ռուսաստան եւ Հայաստան․ նոր ռազմավարության հրամայականը» աշխարհաքաղաքական նստաշրջանում ասաց ռուս ակադեմիկոս Ֆյոդր Վոյտոլովսկին։

«Բացի այդ, Թուրքիայի ղեկավարությունը հիանալի հասկանում է, որ իրեն թույլ չեն տա կիրառել ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը, որը ենթադրում է, որ ՆԱՏՕ-ի որեւէ անդամի դեմ հարձակումը հարձակում է բոլորի դեմ։ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների ցանկացած առճակատում անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի բոլոր երկրների ռազմական բախման, իսկ այդ խաղերը ոչ ոք չեն խաղա, քանի որ նման խաղերի գինը  կապվածէ միջուկային զենքի կիրառման հետ։ Այդ պատճառով ես չեմ հավատում Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմական առճակատման հնարավորությանը»,-նշեց նա։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

seventeen + 14 =