Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը իր զորակցությունն է հայտնել Հայաստանին:
«Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծված հակամարտությունն արդեն իսկ մարդկային չափազանց մեծ կորուստների պատճառ է դարձել: Սա իր մեջ պարունակում է այն ռիսկը, որ ամբողջ տարածաշրջանը կարող է բռնկվել: Ֆրանսիան, Մինսկի գործընթացի երաշխավորներից մեկը, պետք է համոզի կողմերին հասնել կայուն խաղաղության եւ խաղաղության մասին համաձայնագրի կնքմանը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսուա Օլանդը: