Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից և համատեղ զորավարժություններ անցկացնելու պատրվակով Ադրբեջանում թուրքական զորքերի հայտնվելուց հետո հակառուսական քարոզչությունն այս հանրապետությունում աննախադեպ մասշտաբներ ընդունեց՝ հասնելով իր գագաթնակետին: Իշխանությունների կողմից վերահսկվող տեղական զանգվածային լրատվամիջոցները, ներառյալ հեռուստաալիքները, անընդհատ քարոզչություն են իրականացնում՝ երկրի բնակչությանը Ռուսաստանի դեմ տրամադրելով: Այս ֆոնին, իշխանությունների աջակցությամբ, Թուրքիայի դեսպանատան առաջ արհեստականորեն կազմակերպվում են ցույցեր, տարբեր տեսակի ժողովրդական աջակցության ակցիաներ, որպեսզի թուրքական զորքերը, որոնք պետք է հեռանային երկրից օգոստոսի 10-ի զորավարժությունների ավարտից հետո, մնան հանրապետությունում:
Ադրբեջանից մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ երկրի իշխանությունները չեն հրաժարվում թալիշներին նման ցույցերի ներգրավման իրենց փորձերից:
Այսպիսով, օրեր առաջ տարբեր պատրվակներով օգտագործելով վարչական ռեսուրսներ՝ Թուրքիայի դեսպանատան առաջ բողոքի ակցիաների մասնակիցների շարքերում թալիշների խումբ էին ներառել, որոնք պետք է կարգախոսներ բղավեին՝ ի աջակցություն թուրքական զորքերի, այսինքն՝ Ադրբեջանում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման: Այսպիսով, նպատակ է հետապնդվում թալիշներին ներկայացնել որպես երկրի ղեկավարության բացահայտ թուրքամետ քաղաքականությանը սատարող ժողովուրդ:
Մեր հերթին, մենք` Ռուսաստանի թալիշական կազմակերպությունների ղեկավարներս, լիազորված ենք մեր ժողովրդի կողմից ներկայացնել և պաշտպանել իրենց շահերը, անկախ իրենց բնակության երկրից։ Մեր խիստ բողոքն ենք հայտնում այն սադրիչների դեմ, ովքեր չեն հրաժարվում թալիշ ժողովրդին ամբողջ տարածաշրջանի համար վտանգավոր քաղաքական արկածներում օգտագործելու նենգ և բարդ փորձերից: Թալիշներին մղում են մասնակցելու իրենց հետ կապ չունեցող հակամարտության, որը վաղուց իշխանությունների կողմից միջպետական մակարդակից միջէթնիկական մակարդակ է տեղափոխվել: Տեղական իշխանությունները մշտապես աջակցում են ազգամիջյան ատելությանը և թալիշներին թշնամանքի են մղում այն ժողովուրդների դեմ, որոնց հետ էթնիկական հողի վրա նրանք պատմականորեն խնդիրներ չեն ունեցել:
Մենք թալիշներին կոչ ենք անում ամուր հենվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման դիրքորոշման վրա և չաջակցել Ադրբեջանի ներկայիս իշխանությունների կողմից հրահրված ազգամիջյան ատելությանը, քանի որ այս քաղաքականությունից առաջինը տուժելու են հենց իրենք թալիշները, որոնք, հակառակ իրենց ազգային շահերի, ուղարկվում են ռազմաճակատի առաջնագիծ և որոնց շրջանում իրականացվում է նաև հակառուսական քարոզչություն: Դրանից տառապում են նաև թալիշ ընտանիքները, որոնց անդամները նաև Ռուսաստանի քաղաքացիներ են:
Այդ կապակցությամբ մենք՝ թալիշական կազմակերպությունների ղեկավարներս, խնդրում ենք Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանն աջակցել թալիշ ժողովրդին իրենց ազգային շահերին չհամապատասխանող և նրանց մահվան հանգեցնող քաղաքականությունից պաշտպանելուն, փորձել կանխել թալիշների դեմ Ադրբեջանի իշխանությունների կողմից սադրանքները և պաշտպանել Ռուսաստանի տարածքում գործող թալիշական կազմակերպություններին Ադրբեջանի իշխանությունների տարատեսակ ճնշումներից:
1. Ռուսաստանի Դաշնության նախագահին կից միջէթնիկական հարաբերությունների հարցերով խորհրդի հանձնաժողովի անդամ, «Թալիշական վերածնունդ» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Իսմայիլ Շաբանով;
2. Մոսկվայի կառավարությանն առընթեր ազգությունների հարցերով խորհրդի անդամ Ջալալ Ալիշով։
3. «Թալիշ» տարածաշրջանային ՀԿ նախագահ Ադիլ Նասիրով։
4. «Կեմերովոյի շրջանի Թալիշական Կուզբաս» ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Մուշֆիգ Աբբասով;
5. «Սվերդլովսկի շրջանի Թալիշական ազգային-մշակութային ինքնավարություն տարածաշրջանային ՀԿ նախագահ՝ Էլշան Հասանով;
6. «Տյումեն քաղաքի Թալիշական ազգային-մշակութային ինքնավարություն միջտարածաշրջանային ՀԿ նախագահ Ռուստամ Ագաև։
7. «Նոյաբրսկ քաղաքի Թալիշական ազգային-մշակութային ինքնավարություն» միջտարածաշարջանային ՀԿ նախագահ Թագի Ազիզով։
8. Ռուսաստանի թալիշական ավագանու նախագահ Մուրուվվատ Կուրբանով;
9. Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Զահիրադդին Իբրահիմի։
10. Թալիշական ազգային շարժման տեղեկատվական ծառայության խորհրդի նախագահ Զաբիլ Մագերամով։