Թուրքական գենում թաքնված է ազգային փոքրամասնություններին պատանդ պահելու հակումը. Թուրքական կայքի անդրադարձը

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդդիմադիր Sol.org.tr կայքը անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և ժամանակակից Թուրքիայի ժխտողական վարքագծին։

«Մեծ ցավի վերարտադրությունը շարունակվում է» խորագրով հոդվածում նշվում է, որ ցավը չի անցել, վերքը դեռ շարունակում է արնահոսել ու այրել մեր հոգիները»։

Հոդվածի հեղինակ Այդեմիր Գյուլերը հիշեցնում է, թե ինչպես էր սոցցանցերում հակահայկական արշավ բորբոքվել, երբ լուրեր էին տարածվել, որ Թուրքիան հարկ եղած դեպքում դեղորայքով կօգնի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ Իհարկե, Հայաստանի արտգործնախարարությունից հայտնեցին, որ նման հարց օրակարգում չկա, բայց հոդվածի հեղինակը մտահոգիչ է համարում հայերի հանդեպ դրսևորված ատելությունը, որը պահանջում էր ոչ մի դեպքում, ոչ մի կերպ չօգնել Հայաստանին։

«Ինչպե՞ս կանվանեք այս անհեթեթությունը… իսկ իրողությունն այն է, որ Թուրքիայի ռասիստական և ֆաշիստական արմատները սնվել են հայերի հանդեպ ավանդաբար ունեցած ատելությամբ»,- արձանագրում է Այդեմիր Գյուլերը։

Մեկ այլ իրողություն ևս նա շեշտադրում է։ Տարիներ առաջ, երբ սկիզբ առան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թվացյալ սպասելիքները, մարդիկ կարծում էին, թե սահմանները կբացվեն, առևտուրը կծաղկի, կրոնների միջև երկխոսություն կհաստատվի և այլն։ Բայց այդ ամենը հօդս ցնդեց։

Հոդվածում նշվում է, որ երկու ժողովուրդները ոչ միայն նման հանգրվանի չհասան, այլև մի բան էլ ատելության թիրախում ու սպառնալիքի ներքո հայտնվեցին աշխատանքի նպատակով Հայաստանից Թուրքիա մեկնած հայերը։ Էրդողանի գլխավորած իշխանությունը քանիցս սպառնացել է վտարել այդ մարդկանց՝ «Մի հատ որ նրանց արտաքսենք, նրանք կտեսնեն իրենց հալը» ատելության խոսքերով։ Այնուհետև հիշեցնելով Հրանտ Դինքի ողբերգական սպանությունը՝ Այդեմիրը եզրակացնում է.

«Ազգային փոքրամասնություններին պատանդ պահելու հակումը թաքնված է թուրքական գենի կոդերում: Եվ տարօրինակ էր, որ դեռ ժողովրդավարացման և եղբայրութան սպասելիքներ կային»։

1in.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

4 + five =