Ռուսաստանը մարտի 18-ից մինչեւ մայիսի 1-ը կսահմանափակի արտասահմանյան քաղաքացիների մուտքը իր տարածք

Ռուսաստանը 2020թ․ մարտի 18-ից մինչեւ մայիսի 1-ը կսահմանափակի արտասահմանյան քաղաքացիների մուտքը իր տարածք։ Այս մասին ասվում է հաղորդագրության մեջ, որը ԱՊՀ մի շարք երկրների կառավարությունների ղեկավարների հետ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցների արդյունքներով հրապարակվել է կառավարության կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Միխայիլ Միշուստինը կառավարությունների ղեկավարներին տեղեկացրել է, որ պետության անվտանգությունը բնակչության առողջության պաշտպանությունը եւ կորոնավիրուսի վարակի չտարածումը ապահովելու համար՝ ռուսական օրենսդրության եւ ՌԴ միջազգային պայմանագրերի դրույթների համաձայն՝ ՌԴ կառավարությունը որոշել է 2020թ․ մարտի 18-ին, տեղի ժամանակով 00։00-ից մինչեւ մայիսի 1-ի 00։00-ն ժամանակավորապես սահմանափակել արտասահմանյան քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մուտքի սահմանփակումը չի կիրառվի ՌԴ-ում դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հաստատությունների աշխատակիցների, միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության ավտոմեքենաների վարորդների, օդային, ծովային եւ գետային նավերի, գնացքների եւ լոկոմոտիվային բրիգադների անձնակազմերի, պաշտոնական պատվիրակությունների եւ այն անձանց հանդեպ, որոնք ունեն դիվանագիտական, ծառայողական, սովորական մասնավոր վիզաներ, որոնք տրվել են մոտ ազգականի մահվան հետ կապված, այն անձանց հանդեպ, որոնք մշտական ապրում են Ռուսաստանի տարածքում, ինչպես նաեւ այն անձանց հանդեպ, որոնք անցնում են օդային անցակետի տրանզիտով։

Ինչպես նշվում է կառավարության կայքում, Բելառուսի, Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ընթացքում Միշուստինն ընդգծել է, որ ռուսական կողմի միջոցառումները համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվություններին, թելադրված են հատուկ հանգամանքներով եւ բացառապես ժամանակավոր բնույթ են կրում։

Կառավարության ղեկավարները նաեւ պայմանավորվել են կապ պահպանել նոր կորոնավիրուսի տարածման հետագա սպառնալիքի հետ կապված հարցերով։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

13 + three =