Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են ռուսական ինքնաթիռները

Թուրքական ստորաբաժանումներն Իդլիբում կրակ են բացում սիրիական կառավարական բանակի և ռուսական ինքնաթիռների վրա, տեղեկացնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

Վերջինիս տեղեկություններով՝ Անկարայի գործողությունները եղել են այն ավիահարվածի պատասխանը, որի հետևանքով զոհվել են նվազագույնը թուրք երկու զինծառայողներ:  Ինչպես գրում է Daily Sabah-ը, ևս երկու զինծառայողներ վիրավորվել են: Թե կոնկրետ ով է հարձակում գործել՝ չի հստակեցվում:

Նրա խոսքով՝ թուրքական ուժերը և գրոհայիններն ակտիվորեն օգտագործում են զենիթահրթիռային համակարգեր: Ռուսական և սիրիական օդուժն օգտագործում են ջերմային թակարդներ՝ հրդեհային պաշտպանության համար:

Ռազմական գործողությունների էպիկենտրոնը գտնվում է Նայրաբ, Սաան և Ջուբաս գյուղերի շրջակայքում:

Lragir.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

19 + 14 =