Ռուսաստանաբնակ վիրաբույժ, Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Շուշաննա Սիմոնյանը անվճար վիրահատություններ կիրականացնի (Տեսանյութեր եւ լուսանկարներ)

Հուլիսի 8-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս։ Թեման՝  «Ռուսաստանաբնակ սիրտ-անոթային, անոթային և պլաստիկ վիրաբույժ Շուշաննա Սիմոնյանը հուլիսի 1-5-ը Արմավիր քաղաքի կենտրոնական հիվանդանոցում  իրականացրել է տեղաբնակների ընդունելություն։  Ծրագրի նպատակը,  արձանագրված արդյունքները և սոցիալական որոշ խմբերին՝ զինվորական ծառայողներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, 1-ին կարգի հաշմանդամներին  և բնածին պատալոգիաներ ունեցողներին տրված արտոնությունները,  համագործակցության ներկայիս շրջանակները,   առաջարկներ և հետագա անելիքներ»։

Բանախոսներն են՝
Շուշաննա Սիմոնյան – բժշկուհի,  սիրտ-անոթային, անոթային եւ պլաստիկ վիրահատությունների վիրաբույժ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,
Ռադիկ Խամոյան – Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) նախագահ,
Ալվարդ Նիկողոսյան – Ազատամարտիկ ՀԿ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր,
Արամո Թորգոմյան – «Հայոց Ազգային Բանակում» (ՀԱԲ) ռազմական հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր,
Էդուարդ Փոլադով – «Թալիշ-սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպության նախագահ,  Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Վետերանների եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հանձնաժողովի նախագահ,:

Սեպտեմբերից ռուսաստանաբնակ սիրտ-անոթային, անոթային և պլաստիկ վիրաբույժ, Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Շուշաննա Սիմոնյանը բարեգործական հիմունքներով վիրահատություններ կիրականացնի Արմավիր քաղաքի կենտրոնական հիվանդանոցում:
Սեպտեմբերից ռուսաստանաբնակ սիրտ-անոթային, անոթային և պլաստիկ վիրաբույժ, Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Շուշաննա Սիմոնյանը բարեգործական հիմունքներով վիրահատություններ կիրականացնի Արմավիր քաղաքի կենտրոնական հիվանդանոցում:
Մինչ այդ, հուլիսի 1-5-ը բժշկուհին քաղաքացիների ընդունելություն է իրականացրել՝ վերջիններիս առողջական խնդիրներին ծանոթանալու և հիվանդներին հերթագրելու համար: Ինչպես հուլիսի 8-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Շ. Սիմոնյանը, բարեգործական այդպիսի ծրագիր իրականացնելու գաղափար ունեցել է դեռևս 2013 թվականին, սակայն այն ժամանակ գործող իշխանությունները խոչընդոտել են:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արմավիրի մարզպետ Համաբարձում Մաթևոսյանին, նրա առողջապահական հարցերով տեղակալ Վարդան Վարդազարյանին և մեր գլխավոր տնօրեն Սարգիս Խաչատրյանին: Առանց նրանց հետ համագործակցելու իմ նպատակները կմնային անիրագործելի»,- ընդգծեց Շ. Սիմոնյանը:
Ծրագրին աջակցելու ցանկություն է հայտնել նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան):

Նրա խոսքերով՝ քաղաքացիների ընդունելության հարցում չի եղել տարիքային և ժամային որևէ սահմանափակում, քանի որ իր առաքելությունն է հնարավորինս շատ մարդկանց օգտակար լինել:

«Քանի որ ես ցանկություն ունեմ, որպեսզի այս բարեգործական ծրագիրը լինի շարունակական, երկրորդ իմ այցը կլինի օգոստոսի 20-ին: Այդ ընթացքում բարդ վիրահատություններ կան, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ռուս գործընկերներին, ովքեր պատրաստ են գալ և ինձ հետ իրականացնել այդ բարդ վիրահատությունները»,- նշեց Շ. Սիմոնյանը:
Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) նախագահ Ռադիկ Խամոյանն իր հերթին նկատեց, որ չնայած պետությունը քայլեր ձեռնարկում է քաղաքացիների առողջական խնդիրները հնարավորության դեպքում անվճար ճանապարհով լուծելու համար, բայց, այդուհանդերձ, կան դեռևս բացթողումներ, հետևաբար իրենք ևս ուզում են իրենց ներդրումն ունենալ այդ գործում:
Նրա փոխանցմամբ՝ վերոնշյալ բարեգործական նախաձեռնությամբ իրենք պատրաստ են աջակցել սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչներին՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ազատամարտիկներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, 1-ին կարգի հաշմանդամներին և բնածին պաթոլոգիաներ ունեցողներին:
«Ազատամարտիկ» ՀԿ փոխնախագահ, Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Ալվարդ Նիկողոսյանի պարզաբանմամբ՝ ակցիային մասնակից հիվանդների ընտրությունը կատարում են իրենց հետ համագործակցող մարզային որոշ ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք քաջատեղյակ  են, թե ովքեր ինչպիսի առողջական խնդիրներ ունեն:
«Բոլորս էլ գիտենք, որ Արմավիրի հիվանդանոցը հագեցած չէ այնպիսի սարքավորումներով, որոնք որ պետք են բժշկուհուն վիրահատություններ իրականացնելու համար, բայց նա արդեն իսկ ձեռք է բերել պայմանավորվածություններ և աշնանն անհրաժեշտ սարքավորումները կլինեն հիվանդանոցում: Շատ հավանական է, որ այդ սարքավորումները հետագայում մնան հիվանդանոցին»,- ընդգծեց Ա. Նիկողոսյանը:
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Մանրամասները՝ տեսանյութերում
 Լուսանկարներ

Թողնել պատասխան

Your email address will not be published.

4 × two =