Իմ շատ հարգելի ու սիրելի հայ ժողովուրդ:
Այսօր առավել քան երբեւէ միասին լինենք: Ես օրհնում եմ Ձեզ, եղեք ակտիվ ու ազնիվ այս ընտրական փուլում:
Հարգարժան Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավորության թեկնածուներ, իմ առյուծածին տղաներ ու աղջիկներ, Ձեզ եմ դիմում, ես ուզում եմ վերադառնալ ու ապրել իմ հայրական տանը՝ Աստծու կողմից տրված իրավունքով:
Հիշենք, որ մեր Հզորությունը մեր Միասնության մեջ է, մեր գործը Արդարության վերականգնումն է:
Օ՛ն առաջ, Աստված Ձեզ պահապան:
Օրհնում եմ Ձեզ, զավակներս, ես այսօր եւ միշտ Ձեզ հետ եմ:
ՀԱՅԿ պապ
(արմատներով Սասունի Աղբի գյուղից, 88 տարեկան)
02.09.2018 թ.