Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահը այցելեց Շուէդիայի Թագաւորութիւն

2017 թ. ապրիլի 30-ից մայիսի 3-ը, Շուէդիայի Հայերի միութեան նախագահ, Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամաւոր `Սարգիս Գասպարեանի հրաւէրով Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Նախագահ Արմէնակ Աբրահամեանը` աշխատանքային այցով մեկնել է Շուէդիայի Թագաւորութիւն, որտեղ հանդիպել է հայ եւ ասորի համայնքային կազմակերպութիւնների ղեկավարների հետ: Հանդիպումներ են կայացել նաեւ Շուէդիայի Թագաւորութեան Խորհրդարանի (Ռիկսդագ) պատմագաւորների հետ:

Հանդիպումների ընթացքում Արմէնակ Աբրահամեանը խօսել է Արեւմտեան Հայաստանի պատմութեան, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան `որպէս շարունակող (Непрерывность) պետութիւն, պետական ​​հաստատութիւնների ձեւաւորման, արտաքին քաղաքականութեան հիմնական ուղղութիւնների, Մերձաւոր Արեւելքի իրադրութեան, յատկապէս` Սիրիայի, ինչպէս նաեւ Արեւմտեան Հայաստանի հայերի իրաւունքների մասին `որպէս Արեւմտեան Հայաստանի բնիկներ , որը ժամանակաւորապէս օկուպացուած է Թուրքիայի Հանրապետութեան կողմից:

Արեւմտեան Հայաստանի Խորհրդարանի Մամուլի Ծառայութիւն

 5 Մայիս, 2017 թ.

Leave a Reply

Your email address will not be published.

eighteen − three =