Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կարծում է, որ Անկարայում այսպես կոչված «սոֆագեյթի» պատճառը սեքսիզմն է (թուրքերի եւ մասնավորապես՝ Էրդողանի – խմբ.)

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կարծում է, որ Անկարայում այսպես կոչված «սոֆագեյթի» պատճառը սեքսիզմն է (թուրքերի եւ մասնավորապես՝ Էրդողանի – խմբ.): Նա նշել է, որ իրեն «միայնակ» է զգացել եւ վիրավորել, երբ Անկարայում բարձր մակարդակով բանակցությունների ժամանակ իրեն աթոռ չեն տրամադրել նախագահ Ռեջեփ Էրդողանի եւ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի կողքին:

«Ես Եվրահանձնաժողովի առաջին կին նախագահն եմ: Ես ակնկալում էի, որ ինձ կվերաբերվեն որպես Եվրահանձնաժողովի նախագահի: Սակայն երբ ես այցելեցի Թուրքիա երկու շաբաթ առաջ… չեմ կարողանում որեւէ արդարացում գտնել այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ: Ես ինձ միայնակ զգացի եւ վիրավորված եմ որպես կին եւ որպես եվրոպացի»,-ասել է նա:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

nine − three =