Էրդողանը Բայդենին կոչ է արել հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր հայտարարությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին կոչ է արել հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր հայտարարությունից:

Նրա խոսքով՝ այս «սխալ քայլը» կխանգարի երկկողմ հարաբերություններին: Ընդ որում՝ նա Միացյալ Նահանգներին խորհուրդ է տվել «հայելու մեջ նայել», հայտնում է Reuters-ը: «Եթե դուք խոսում եք ցեղասպանության մասին, ապա նայեք հայելու մեջ եւ գնահատեք ինքներդ ձեզ»,- նշել է նա:

Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահը հավելել է, որ ակնկալում է «նոր դուռ բացել» հարաբերություններում եւ հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում Բայդենի հետ քննարկել բոլոր պայմանավորվածությունները:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

seven − five =