Haaretz. Թուրքիայում ամենաաազդեցիկ հրեական առաջնորդները տասնամյակներ շարունակ լռել են Ցեղասպանության մասին

Ամեն ապրիլի 24-ին աշխարհի երկրները նշում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, սակայն նրանց մեջ չկան երկու ժողովուրդներ, որոնք պետք է գլխավորեին այս ողբերգության հանրային ոգեկոչումը: Այդ երկու երկրներն են՝ Թուրքիան եւ Իսրայելը, նշում է Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության դպրոցի պատմաբան Մարկ Դեւիդ Բաերը, ում հոդվածը հրապարակվել է Haaretz-ում:

«Որոշ աղետներ, որոնցից տառապում են մարդիկ, անխուսափելի են, քանի որ դրանք բնական աղետներ են: Սակայն, համաճարակները, որոնցից կարելի է խուսափել, մարդու կողմից են ստեղծված։ Դրանց թվում ցեղասպանությունն է»,- նշում է հեղինակը:

Ըստ հոդվածի հեղինակի, 1923 թվականից Թուրքական Հանրապետությունը հերքում է հայերի կանխամտածված զանգվածային կոտորածը: Եվ բանը հասել է «անհեթեթ հայտարարության այն մասին, որ հայերը ցեղասպանություն են գործել թուրքերի դեմ»,- գրում է պատմաբանը:

Ըստ հոդվածի հեղինակի, հրեական պետությունը պետք է լիներ առաջիններից մեկը, որը կճանաչեր ցեղասպանությունը, որտեղ էլ այն տեղի ունենացծ լիներ, սակայն նրանք գերադասում են լռել, չնայած «ներկայիս Թուրքիայի առաջնորդի հակասեմիտական եւ հակաիսրայելական հռետորաբանությանը»:

«Չնայած Թուրքիայի Հանրապետությունում խտրականության եւ պարբերաբար բռնության տառապանքների իր երկար եւ տխուր պատմությանը, թուրք-հրեա առաջնորդները տասնամյակներ շարունակ եղել են ցեղասպանության ժխտման ամենահուսալի գործակալներից մեկը,- գրում է Մարկը,- Թուրքական հրեաների առաջնորդները որոշել են, որ թուլացող, անապահով համայնքի պահպանումը երաշխավորելու լավագույն միջոցը պետության հանդեպ իր անսասան հավատարմության դրսեւորումն է»:

Հեղինակը նշում է, որ տասնհինգերորդ դարի վերջին Օսմանյան կայսրությունը ընդունել է Իսպանիայից վտարված տասնյակ հազարավոր հրեաների, եւ երախտապարտ հրեաները օսմանյան սուլթանին որպես իրենց փրկիչ են պատկերացրել:

1892 թվականին օսմանյան հրեաները սկսեցին գովազդել թուրքին որպես պաշտպանի, նշում է հեղինակը՝ հավելելով, որ դա տեղի է ունեցել հայերի սպանության սկզբի հետ զուգահեռ: «Իրենց դիրքավորելով որպես սուլթանի հավատարիմ հպատակներ՝ օսմանյան հրեաների առաջնորդները Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հետ միասին հանդես եկան հայերի դեմ, որոնք դարձան նրանց ընդհանուր թշնամին»,- նշում է պատմաբանը:

Նրա խոսքերով՝ 1915 թ. ցեղասպանությունից հետո հրեական համայնքը վախ ու տագնապ է զգացել, քանի որ օսմանյան մամուլում հակահրեական քարոզչություն է սկսվել, տեղի են ունեցել ջարդեր, իսկ 1980-ականներից պայթեցվել են սինագոգներ:

Հեղինակի խոսքերով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հազարավոր թուրքական հրեաներ զոհվել են գրավյալ Եվրոպայի նացիստական ճամբարներում, «քանի որ Թուրքիան նրանց որպես քաղաքացի չի ճանաչել»:

Չնայած իր փորձին՝ 1989-ին ստեղծվել է 500-ամյակի հիմնադրամը՝ ի պատիվ թուրքերի եւ հրեաների «հինգ հարյուր տարվա բարեկամության», նշում է Բաերը:

Նրա խոսքով՝ երեւակայական հնգհարյուրամյա հնագույն ներդաշնակությունը պահպանելու համար Թուրքիայի ամենաազդեցիկ հրեական առաջնորդները, այդ թվում՝ գլխավոր ռաբբիներ Դավիթ Ասեոն եւ Իսխակ Խալեւան, արդյունաբերող Յակ Կամխին, հրեա համայնքի նախկին նախագահ Բենսիոն Պինտոն, դեմ են արտահայտվել Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Հեղինակը նշում է, որ «Հայոց ցեղասպանության ժխտումը սատարել է նաեւ Իսրայելի ղեկավարությունը`նախագահներ Շիմոն Պերեսը եւ Մոշե Կացավը, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարությունը եւ գրեթե բոլոր խոշոր ամերիկյան հրեական կազմակերպությունները եւ Օսմանյան կայսրության ամենաազդեցիկ հրեա պատմաբանները՝ Բեռնարդ Լյուիսը եւ Ստենֆորդ Շոուն»:

«Նրանք նաեւ հերքում էին թուրքական հակասեմիտիզմի գոյությունը»,- նշել է Բաերը:

Հեղինակը հիշեցնում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 2019 թվականի հոկտեմբերին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ, որը ներկայացվեց հրեական ծագմամբ կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից:

Ըստ հեղինակի, Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ վերաբերմունքը վերջին ժամանակներս փոխվել է: Թե ինչի կհանգեցնեն նման գործողությունները ապագա պատմական թուրք-հրեական միության համար, պարզ չէ, նշում է պատմաբանը՝ հավելելով, որ մի բան հաստատ է՝ հայերն ու հրեաները կբարելավեն տասնամյակների ժխտումից տառապած իրենց հարաբերությունները։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

one × three =