2018г. Новогоднее поздравление Президента Республики Западная Армения Радика Хамояна

Գաղտնիք չէ, որ հատկապես 2017 թվականի հունիսի 11-ին գումարված Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի  5-րդ նստաշրջանի ընդունած որոշումներից հետո թեւակոխում ենք Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նոր վճռական փուլ:

Արեւմտեան Հայաստանի Ազգային Ժողովի 5-րդ նստաշրջանում հաջողվեց ընդունել այնպիսի որոշումներ, որոնք այսուհետ մշտապես պաշտպանելու են պետական համակարգը, այդ թվում՝ համակարգի պաշտոնյաներին, պատգամավորներին, քաղաքացիներին՝ անօրինական հրամանագրերից ու որոշումներից, պահպանելու են համակարգի թեւերի՝ նախագահի, կառավարության, խորհրդարանի ազատությունը, անկախությունը, լիակատար համագործակցությունը։ Այդ որոշումները իրականացնելու են հայության իրավունքների պաշտպանության գործընթացը արտաքին եւ ներքին ոտնձգություններից ու թելադրանքներից: Այդ ամենի արդյունքում հաջողվել է իրականացնել ամենակարեւորը՝ պահպանել ԱՀՀ պետական համակարգի իրավաչափությունը եւ նրա գործունեության օրինական շարունակելությունը:

Առաջիկա կարեւոր քայլերից է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումը՝ համաժողովրդական քննարկումների եւ հանրաքվեի դնելու միջոցով:

Նախատեսված են այլ կարեւոր միջոցառումներ, որոնց վերաբերյալ ժամանակին կտեղեկացվեի եւ կիրականացվեն քննարկումներ 2018-ի ընթացքում:

Որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ՝ պարտքս եմ համարում վստահեցնել, որ թե Սահմանադրության ընդունումը, եւ թե մնացյալ բոլոր քայլերն ու գործողությունները, որոնք կձեռնարկվեն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի թեւերի կողմից՝ կիրականացվեն բացառապես օրենքի եւ իրավունքի տառին ու ոգուն եւ համակարգի իրավաչափությանը համապատասխան:

Որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ վստահեցնում եմ, որ ջանք չեմ խնայելու օրենքի եւ իրավունքի ոգուն ու տառին հավատարիմ առաջնորդելու Սահմանադրության ընդունման ընթացակարգը մինչեւ վերջ, դրանով իսկ ապահովելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական համակարգի օրենսդրական ամուր հիմքն ու անժխտելի իրավաչափությունը:

Նոր ճանապարհի քայլերն արված են։ Միասին ենք եւ այդ միասնությունը կօգնի հաջողությամբ ու պատվով անցնելու մնացած ճանապարհը. արդարացի ու վերջնական լուծում տալու Հայկական Հարցին, հաստատելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը՝ Արեւմտյան Հայաստանի տարածքի վրա:

Համոզված ենք, որ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության նոր փուլի գործունեությունը նույնպես հաջողությամբ է պսակվելու, ինչպես նախորդները:

Շնորհավորում եմ Հայության եւ Հայաստանի Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը:

Հաղթանակը մերն է լինելու:

 Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ

 01.01.2018 թ.

Добавить комментарий

Ваш адрес электронной почты не будет опубликован.

3 × 1 =