Соболезнования в связи с трагической гибелью Президента Исламской Республики Иран Ибрагима Раиси

Верховному Лидеру Исламской революции аятолле Али Хаменеи

Текст соболезнования от имени Государства Армения (Республики Западной Армении) опубликован на армянском и английском языках.

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ 

Սեյեդ Ալի Խամենեիին

Մեր խորը ցավակցությունն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի,Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, նրանց ուղեկցող պաշտոնյաների ողբերգական մահվան կապակցությամբ։

Մենք խորապես ցավում եւ ցավակցում ենք Իրանի ժողովրդին, Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանատուներին, պաշտոնյաններին, Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավորներին։

Մենք որպես պատմության խորքից, ամենասկզբից, պատմության փշոտ ճանապարհներն անցած եւ 21 դար հասած եղբայր ժողովուրդներ, կրում ենք բարոյական, հոգեւոր, մշակութային ու քաղաքակրթական համահունչ արժեքներ։

Հայ առաքելական եկեղեցու աղոթքներից մեկի մեջ այսպիսի տողեր կան․ «Տեր Աստված, պահի՛ր, պահպանի՛ր մեզ երեւելի ու աներեւույթ թշնամիներից»։

Այսօր արդեն թշնամիները աներեւույթ չեն։ Նրանք այլեւս բացահայտված են, երեւելի։

Մենք վստահեցնում ենք, որ որպես հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը նվիրված Հայաստան պետություն (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն), պատրաստ ենք մեր ամբողջ ներուժով, մեր ունեցած բոլոր միջոցներով, պաշտպան կանգնելու Իրանի ժողովրդի, Իրանի Իսլամական Հանրապետության անկախության եւ ինքնիշխանության համար մղած պայքարին։

Դարավոր քաղաքակրթական ուղու ընթացքն անկասելի է։ Այդ ուղու վրա մենք Ձեզ հետ ենք։

Մաղթում ենք Բարձյալի ողորմությամբ վշտերի ու ցավերի ամոքում, ուժ եւ կորով հաղթահարելու համար ժամանակակից բոլոր սպառնալիքներն ու մարտահրավերները։

Երկար կյանք ենք մաղթում Իրանի ժողովրդին եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը։

Մարտիկ Գասպարյան
Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Նախագահ

Տիգրան Փաշաբեզյան
Հայաստան պետություն (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Վարչապետ

Արմեն Տեր-Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 20 մայիսի, 2024 թ․

 

Добавить комментарий

Ваш адрес электронной почты не будет опубликован.

три × 4 =