Դպրոցի բացումը ընդհանրապես նշանակալի իրադարձություն է ազգի ու պետության կյաքնում, առավել եւս աշխարհահռչակ հայազգի մաթեմատիկոս Էմիլ Արթինի անվան միջազգային դպրոցի սկզբնավորումը:
Համոզված ենք, որ մեծանուն մաթեմատիկոսի անունը կրող կրթօջախը կարդարացնի սպասումները եւ նրա սաներն ու շրջանավարտներն աշխարհում բարձր կպահեն դպրոցի ու նրա պատիվը:
Շնորհավորում ու բազում հաջողություններ ենք մաղթում դպրոցի հիմնադրման գաղափարի հեղինակներին, կազմակերպիչներին, տնօրինությանը, դասախոսներին ու սաներին: Գիտենք, որ մենք ձեր մասին դեռ շատ ենք լսելու:
Ռադիկ Խամոյան
Արեւմտյան Հայստանի Հանրապետության Նախագահ
01.06.2018 թ.