Սերգեյ Լավրով․ Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում այլեւս չեն լինի «գունավոր հեղափոխություններ»

Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում այլեւս չեն լինի «գունավոր հեղափոխություններ»։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նշելով, որ այդ հեղափոխություններից ոչ մեկը կյանքը չի բարելավել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես հույս ունեմ, որ ոչ»,– պատասխանել է Լավրովը «Իմաստների տարածք» ֆորումի մասնակցի այն հարցին՝ արժե արդյոք հերթական գունավոր հեղափոխությունն ակնկալել նախկին ԽՍՀՄ տարածքում։

«Ոչ մի գունավոր հեղափոխություն կյանքը չի բարելավել։ Ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, այլեւ աշխարհի այլ մասերում, որտեղ արտաքին ուժերը փորձում են փոխել կառավարությունը ու աջակցել ընդդիմությանը։ Ես կարծում եմ, որ վերջին տասնամյակի փորձը ցույց է տվել, որ դա սկսել են դա ավելի լավ հասկանալ նաեւ այն ազգերը, որոնք, կներեք, փորձադաշտ են դառնում այդ ծրագրերում»,- պարզաբանեց նա։

Ընդ որում նախարարը նշեց, որ նման ծրագրերից հիմա էլ չեն հրաժարվում։ «Ես արդեն ասել եմ այն մասին, թե ինչպես է ամերիկյան դեսպանատունը ամեն երկրում փորձում ակտիվ ձեւով ազդել նախեւառաջ ընդդիմության վրա։ Ամերիկացիների փիլիսոփայությունը հետեւյալն է ՝ նույնիսկ եթե կառավարությունը նրանք լեգիտիմ են համարում ու դրա նկատմամբ հատուկ դժգոհություններ չունեն, պետք է այն անընդհատ լարվածության մեջ պահել, ցույց տալով, որ իրենք աշխատում են ընդդիմության հետ։ Դա կառավարելի քաոսի տեսության մանրակերտն է»,- ասել է Լավրովը։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fourteen + 15 =