Յուլիա Գյոլոյան. «Դուք իրականացնում եք անչափ կարևոր առաքելություն»

ԱՀԱԺ-ի Մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Յուլիա Գյոլոյանի խօսքը, «Այլակրօն հայերն աշխարհի տարածքին» թեմայով երկրորդ խորհրդաժողովի ընթացքին:

Բարի երեկո, հարգելի գործընկերներ.

Դուք իրականացնում եք անչափ կարևոր առաքելություն:

Այս բարդ ու դժվարին գործը կատարում եք նվիրումով: Ձեր աշխատանքի արդյունքներով է պայմանավորված օտարության մեջ հայտնված, ճակատագրի քմահաճույքին մատնված հայը՝ մեր օրերում «այլակրոն հայերը», այս արտահայտությունը սրտի ցավով եմ արտաբերում:

Ցավոք, ստեղծված իրականությունն է մեր ներկայի: Դուք ինքնության պահպանման անմնացորդ գաղափարակիրն եք: «Այլակրոն հայերն» իրենց ինքնությունը վերագտնելու, վերականգնելու հնարավորությունից զրկված մեր աջակցության կարիքն ունեն: Դա նշանակում է, որ նույնիսկ քաղաքական ու տնտեսական աննպաստ պայմաններում պետք է քայլեր ձեռնարկել, թե Հայ Առաքելական եկեղեցու կողմից, և թե իշխանությունների:

Չպետք է մոռանալ արտաքին քաղաքական հարաբերությունները, ազգային մշակույթը, անհատական և ազգային աշխարհընկալումն ուաշխարհայացքը: Բարդ լուծում ունեցող հարցերից է մշակույթի թեման:

Ակնհայտ է, որ ցանկություն ունեցող իսլամացած հայերին պետք է բերել Հայաստան: Նրանք կարող են բնակվել հայկական ընտանիքներում: Անմիջականորեն շփվել ունենալ ժամանակակից, կյանքին համընթաց, ազգային գաղափարներով առաջնորդվող, հայ երիտասարդությանը: Ավելի սերտ ծանոթանալ հային բնորոշ հյուրընկալությանը: Մոտ լինել Հայաստանի հիասքանչ, պատկառելի ու անգերազանցելի տեսարժան վայրերին, հուշակոթողներին, եկեղեցիներին, ինչպես նաեւ միջնադարյան ոսկեղենիկ հարուստ արվեստին:

Քանի որ համացանցում սակավ տեղեկություններ կան որմնանկարչության մասին: Պետք է կազմակերպել այցելություն թանգարաններ, կազմակերպել ժամանակակից արվեստի հետ ծանոթացում, ինչպես նաև ազգագրական պարերի, դասական, աշխարհիկու հոգևորերաժշտության…վաղեմություն ունեցող թատրոնի հետ: Հայրենաճանաչության միջոցով մենք կկարողանանք նրանց մեջ սերմանել հայրենասիրության այն մեծ պարծանքը, որ իրենք իրենց պատկանելիությամբ հայի գենը կրողներն են:

Ցանկության դեպքում հնարավորություն տալ սովորել Հայաստանում: Նրանց պետք է հնարավորություն ընձեռել, քանի որ հետվերադառնալով իրենց բնօրրան, նույն սերը կներշնչեն իրենց մերձավորներին:

Սերտ կապված լինելով Հայաստան աշխարհի հետ,հոգեպես չտարանջատելով կկարողանան պահպանել հայկական եկեղեցիները եւ մնացած այն ամենը, ինչ պատկանում է հայկական մշակույթին՝ զերծ պահելով պատմությունը խեղաթյուրող կեղծիքից:

Մյուս դեպքում իհարկե կարելի էր նաև երկիր ուղարկել մեր մասնագետներին, որպես առաքյալներ իրենց առաքելությունը կատարելու հարազատ հողում: Տեղում վերականգնել հինավուրց մշակույթը, Ճարտարապետությունը, որը տարիների ընթացքում բազմիցս փոփոխությունների է ենթարկվել: Անհրաժեշտ է նրբանկատ, զգույշ ու է միասնաբար գործել: Այսօրևեթ մշակելով հնարավոր իրագործելի տարբերակներ և սկսել գործել

Հարգանքներով՝

Յուլիա Գյոլոյան
ԱՀԱԺ-ի Մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ

Թողնել պատասխան

Your email address will not be published.

12 − nine =