Թուրք-ադրբեջանական ֆաշիզմ. Թաներ Աքչամ. Ադրբեջանցի զինվորների թևկապին գրված է. «Մի փախիր, հայ։ Դու, ուղղակի, հոգնած կմեռնես»

Ադրբեջանցի զինվորների թևկապին թուրքերեն գրված է՝ «Մի՛ փախիր, հայ։ Դու, ուղղակի, հոգնած կմեռնես»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թուրք պատմաբան Թաներ Աքչամը։

«Նկարում պատկերված մարդուն բոլորդ գիտեք. սա Էնվեր փաշան է՝ Հայոց ցեղասպանության գլխավոր ճարտարապետներից մեկը:

Ակնհայտ է, որ ադրբեջանական վարչակարգի գիտակցության մեջ ուղիղ կապ կա 1915 թվականի ցեղասպանության և սեփական գործողությունների միջև։ Այնպես որ մենք ստիպված չենք լինի այս կապը հետո ստեղծել:

Հարցն այն է, թե էլ ի՞նչ է անելու այս մտածելակերպն այս տարածաշրջանում։

«Մենք չէինք իմանում» արտահայտությունը շրջանցելու համար խորհուրդ եմ տալիս բոլորին տարածել այս լուսանկարը»,- նշել է պատմաբանը՝  հրապարակելով թևկապի լուսանկարը։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fifteen − 11 =