Հայտարարություն Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ

Հարգելի հայրենակիցներ․

2023 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը կայացել են Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրություններ, որոնք անցկացվել են էլեկտրոնային քվեարկությամբ համացանցում հետեւյալ  հասցեով՝ www.elections-western-armenia.info։

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորության գրանցված թեկնածուների ցուցակը հրապարակվել է 2023 թվականի օգոստոսի 28-ին վերը նշված քվեարկության պաշտոնական կայքում։

2023 թվականի հունիսի 8-ից մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 3-ը ներառյալ գրանցվել, մասնակցել եւ քվեարկել են 63724 ընտրողներ աշխարհի 51 երկրներից, որոնք ներկայացնում են աշխարհի գրեթե բոլոր հայաբնակ շրջանները, ովքեր որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) քաղաքացիներ իրավունք ստացան մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրությունների քվեարկությանը։

Ընտրությունների արդյունքում ընտրվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման 135 պատգամավոր։

 Պատգամավորներն ընտրվել են աշխարհի 19 երկրներից։ Դրանք են՝ Հայաստան, Ռուսաստան, Աբխազիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Լիբանան, Իսրայել, Սիրիա, Կանադա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Բելգիա, Արցախ, Ինդոնեզիա, Շվեյցարիա, Իսպանիա, Թուրքիա (Արեւմտյան Հայաստան), Մեծ Բրիտանիա, Հունաստան։

Ընտրված պատգամավորները Արեւմտյան Հայաստանի 29 շրջաններից եւ գավառներից են՝ Բիթլիս, Սասուն, Մուշ, Վան, Տիգրանակերտ, Համշեն, Տրապիզոն, Օրդու, Սեբաստիա, Կարին (Էրզրում), Կարս, Արդագան, Անի, Իգդիր, Խարբերդ, Կիլիկիա, Ադանա, Ուրֆայից, Մալաթիայից, Մարաշից, Խնուսից, Դերսիմից, Տարոնից, ինչպես նաեւ Արցախից, Ջավախքից եւ այլն։

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն 2023 թվականի սեպտեմբերի 12-ին քվեարկության պաշտոնական կայքում՝ www.elections-western-armenia.info, «Որոշումները» բաժնում։

Ներկայիս Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) նախագահը Ռադիկ Խամոյանն է, վարչապետը՝ Տիգրան Փաշաբեզյանը, Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահը՝ Արմեն Տեր-Սարգսյանը:

Հիշեցնենք, որ 2013 թ նոյեմբերի 22-ից 30-ը առաջին անգամ, համացանցում անցկացվել են «Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների ընտրություններ, որը անցկացվեց համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի ներքո՝ ազատ և գաղտնի քվեարկությամբ։ Ընտրություններին մասնակցել էին 17.837 ընտրող՝ 41 երկրներից, ընտրվել են 64 պատգամավոր:

 2018 թ. սեպտեմբերի 1-5-ը կայացել են «Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման ընտրություններ, որին մասնակցել էին 51.505 ընտրող՝ 47 երկրից, միասնական ցուցակով ընտրել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 101 պատգամավոր:

Տեղեկացնենք նաև, որ Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության կայքը գործում է հետեւյալ հասցեով՝ www.citizenship-western-armenia.info, որտեղ կարող եք գրանցվել ու դիմել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) քաղաքացիություն ստանալու համար:
Դառնալով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) քաղաքացի՝ իրավունք եք ստանում մասնակցելու ընտրություններին եւ հանրաքվեներին, ընտրելու եւ ընտրվելու, ինչպես նաեւ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական համակարգի աշխատանքներին:

Համաձայն`

– ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի 21-րդ հոդվածի (10 դեկտեմբեր 1948 թ.),

  • «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի (13 սեպտեմբեր 2007 թ.),
  • «Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողով (Խորհրդարան) ձեւավորելու մասին» Հռչակագրի (24 մայիս 2013 թ.),
  • «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրենքի, (21 հունվար 2014 թ., լրացումներով ու փոփոխություններով ընդունված՝ 14 հունիս 2023 թ.),
  • Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 4-րդ նստաշրջանի որոշման, 06.06.2023 թ.:
  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Նախագահի 2023 թվականի հունիսի 8-ի թիվ 05/2023 հրամանագրի «Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրություններ անցկացնելու մասին»,

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) ձեւավորել է պետական ​​իշխանության բացարձակապես օրինական մարմիններ՝ Ազգային ժողով (Խորհրդարան), Կառավարություն եւ նախագահության ինստիտուտ։

Ձեր ակտիվ մասնակցությունը ընտրություններին, Ձեր քվեն՝ շատ կարևոր էին, ինչպես հայերին տրված իրավունքները միջազգային հարթակներում վեր հանելու ու պաշտպանելու, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառույցների իրավաչափությունը պահպանելու եւ ուժականությունը զարգացնելու տեսակետից, ում վրա այս պահին դրված է այդ իրավունքները հետապնդելու խնդիրը:

Իրավունքի, օրենքի եւ իրավաչափության գերակայությունը, հայերի ու երկրի պաշտպանությունը չափազանց կարեւոր սկզբունքներ ու գործընթացներ են, սակայն դրանք բավարար չեն, եթե չեն ձեռնարկվել հայ ժողովրդին տրված իրավունքների կյանքի կոչման ու իրականացման գործողությունններ։ Այժմ շատերին է հայտնի, որ Փարիզի խաղաղության վեհաժողովի ժամանակ ընդունվեցին մի շարք որոշումներ հայ ժողովրդի անժամանացելի ու անբեկանելի իրավունքների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) 2018 թ․ սկսած ձեռնարկել այդ ուղղությամբ տարվող հիմնարար աշխատանքներ։ Ութ դիմումնագիր է ուղղվել ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի Մշտական Անդամ պետություններին, դիմում է ուղարկվել Եվրախորդարանին, ընդունվել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին որոշում։

Նշված բոլոր գործընթացները շարունակվում են եւ հարկ եղած դեպքում դրանք տեղափոխվելու են համապատասխան միջազգային ատյաններ, այդ թվում՝ դատական։ Մեջբերված բոլոր փաստերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ «Արեւմտյան Հայաստանի եւ Արեւմտյան հայերի իրավունքների պաշտպանության իրավունքների պաշտպանության իրավական – քաղաքական միասնական փաթեթ» ժողովածու-ուղեցույցի մեջ։

Մենք հավատում ենք, որ հայ ժողովրդի ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքների համար մղվող այս դժվարին, բայց արդարացի պայքարում անպայման հաղթելու ենք:

Դրա վկայությունն է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատշաճ կերպով անցկացված ընտրությունները եւ դրանց Ձեր ակտիվ մասնակցությունը, որոնք նոր լիցք են հաղորդում հայ ժողովրդի օրինական իրավունքների պաշտպանությանը։

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի Լրատվական Ծառայություն

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 3-րդ գումարման պատգամավորների ընտրությունների վերաբերյալ

 07.09.2023 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

4 × four =