Վերադառնալով 2014 թ. հրապարակմանը. ASALA-ն գոյություն կունենա մինչեւ Հայոց հարցի արդարացի լուծումը

ASALA-ն գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ  Հայոց հարցը չի հանվել օրակարգից: Այս մասին օգոստոսի  15-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը:

Իսկ կազմակերպության աշխուժության նվազումը Ժամկոչյանը բացատրել է նրանով, որ ներկայումս հայկական իշխանությունները բավական գործիքներ ունեն՝ ազգային խնդիրները բարձր մակարդակով լուծելու համար: «Մենք դադարեցրել ենք մեր գործունեությունը, սակայն չենք դադարեցրել գոյությունը: Եվ անհրաժեշտության դեպքում ինչպես նախկին մարտիկները, այնպես էլ նոր սերունդը պատրաստ է աշխատել Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս», – նշել է Ժամկոչյանը:

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) ստեղծվել էր 1975 թ.: Կազմակերպության գլխավոր նպատակն է եղել համաշխարհային հանրության ուշադրությունը սեւեռել Հայկական հարցի վրա եւ Թուրքիային ստիպել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

12 + five =