Արմեն Տեր-Սարգսյան. «Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանը հավատարիմ է իր ստանձնած պարտավորություններին»

(Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 3-րդ նստաշրջանում)

Մեր նստաշրջանը տեղի է ունենում երկամյա համաշխարհային COVID-19 համաճարակից եւ արյունալի 3-րդ Արցախյան պատերազմից հետո, երբ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, ԴԱԻՇ-ի իսլամական ահաբեկիչ ծայրահեղականների խմբավորումները Սիրիայից եւ Լիբիայից, այլ երկրների անմիջական ուղղորդությամբ ու աջակցությամբ, լայնածավալ ագրեսիա ձեռնարկեցին Արցախի նկատմամբ։

Եվ այս ամենն, իհարկե, իր ազդեցությունն ունեցավ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) աշխատանքների վրա։

Բայց չնայած սրան, Խորհրդարանի 2-րդ գումարման 2-րդ նստաշրջանի անցկացումից անմիջապես հետո սկսվել է արդյունավետ եւ ակտիվ ամենօրյա աշխատանք, որն անցկացվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 15 Մշտական հանձնաժողովներում եւ Խորհրդարանի Նախագահությունում:

 Ամփոփ ներկայացնենք անցած ժամանակահատվածում Խորհրդարանի կատարած աշխատանքները:

Առաջին օրերից տեղի ունեցան Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստեր, որին մասնակցեցին Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի ղեկավարությունը, Արցախյան պատերազմի մասնակիցները, աշխարհազորայինները եւ սպայական կազմը, գեներալներ Նարեկ Աբրահամյանի, Անդրեաս Հովհաննիսյանի եւ Արամ Թորգոմյանի գլխավորությամբ: Նիստերի մասնակիցները քննարկեցին եւ հաստատեցին Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի զարգացման ռազմավարությունն եւ մարտավարությունը:

Ակտիվ աշխատանքներ սկսվեցին նաեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Հայերի ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի վերականգնման ու հատուցման հարցերի հատուկ հանձնաժողովում (նախագահ ակադեմիկոս Մարտիկ Գասպարյան), Միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական կապերի մշտական հանձնաժողովում (նախագահ Մացակ Փօլատեան), Հոգեւոր ոլորտի եւ կրոնի հարցերի հանձնաժողովում (նախագահ Արմենակ Հարմանտայեան), Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման մշտական հարցերի հանձնաժողովում (նախագահ Վահան Բաբախանյան), Հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների մշտական հանձնաժողովում (նախագահ Սաիդա Օհանյան), Մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովում (նախագահ Հարություն Փանոսյան), Բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողովում (նախագահ Դավիթ Խինոյեվ), Ընտանիքի, կանանց եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում (նախագահ Շուշաննա Սիմոնյան), Լրատվության հարցերի մշտական հանձնաժողովում (նախագահ Տիգրան Հարությունյան), Վետերանների եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում (նախագահ Էդուարդ Փոլատով):

Լուրջ աշխատանքներ սկսվեցին Հայկական Հարցի կարգավորման եւ Հայերի իրավունքների պաշտպանության այս նոր հանգրվանում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ազգային – պետական հայեցակարգի ու ռազմավարության ոլորում:

Ավարտվեցին Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի շուրջ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ռազմավարության լրամշակման աշխատանքները։

Ամբողջությամբ իրականացվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Կառավարության ու Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 19 հունվարի 2019 թ. համատեղ որոշման համաձայն՝ 2020 թ.-ին, այսինքն, Հայ ժողովրդի իրավունքների եւ Հայկական Հարցի արդարացի լուծման 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրերը։

Նշենք այդ հիշարժան տարեդարձները, որոնց 100-ամյակը նշվել են 2020 թվականին.

  • 19 հունվար 1920 թ. – Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե ֆակտո (de facto) Հայաստան պետության անկախության ճանաչումը, Փարիզի Վեհաժողովի ժամանակ,
  • Փարիզի Խաղաղության Վեհաժողովի Հատուկ հանձնաժողովի 1920 թ․ փետրվարի 24-ի ընդունած որոշումը Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման վերաբերյալ։
  • 11 մայիս 1920 թ. – Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից դե յուրե (de jure) Հայաստան պետության անկախության ճանաչումը,
  • 29 մայիս – 1 հունիս 1920 թ. – ԱՄՆ Սենատում Հայաստանի մանդատի քննարկումները, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ն դե ֆակոտ (de facto) ճանաչել է Հայաստանի (Հայաստան պետության) տիտղոսը հայկական տարածքների նկատմամբ:
  • 4 օգոստոս 1920 թ. – Կիլիկիայի հայերի ընդունած «Կիլիկիայի անկախության մասին» Հռչակագիրը,
  • 10 օգոստոս 1920 թ. – Սեւրի խաղաղության պայմանագիրը,
  • 22 նոյեմբեր 1920 թ. – ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճիռը՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»:

Այդ հիշարժան տարեդարձների հետ կապված 2020 թվականից սկսած հրապարակվեցին համապատասխան հոդվածներ, անցկացվեցին տարբեր միջոցառումներ: Միջոցառումների այդ ծրագրերի իրականացման մասին տեղեկատվությունը այսօր նույնպես կներկայացվի ձեր ուշադրությանը:

2022 թ. ավարտվեցին «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթ» փաստաթղթերի ժողովածուի 7–րդ լրամշակված հրատարակության աշխատանքները: Փաստաթղթերի ժողովածուն պատրաստ է 5 լեզուներով (հայերեն, այդ թվում նաեւ` արեւմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն լեզուներով):

Տեղի ունեցան աշխատանքային մի շարք խորհրդակցություներ Աբխազիայի Հանրապետությունից, Սոչի քաղաքից, Մոսկվայից, Դոնի Ռոստովից, Սանկտ Պետերբուրգից, Հայաստանի Հանրապետությունից եւ Ֆրանսիայից ընտրված` Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների հետ:

 Համապատասխան հայտարարություն է ընդունվել Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ոլորտում կրկին շրջանառվող կեղծիքների եւ առկա իրավիճակի մասին, որոնք իրականացնում են մեր շարքերից ժամանակին հեռացված Արմենակ Աբրահամյանի, Արամ Մկրտչյանի եւ Գառնիկ Սարգսյանի կողմից։

 Մեր գործընկերների մշտական ուշադրության կենտրոնում են եղել Մերձավոր Արեւելքի իրադարձությունները եւ մեր հայրենակիցների անվտանգության ու իրավունքների պաշտպանության հարցերը: Ուղերձ է ընդունվել Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ռազմավարության վերաբերյալ:

Քննարկվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) միջազգային կապերի եւ հարաբերությունների ներկա իրավիճակը:

Քննարկվել է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցի ֆինանսատնտեսական զարգացման ուղիները:

Բարեգործական ծրագիր է իրականացվել ՀՀ-ում եւ Արցախում ազատամարտիկների համար առողջապահական խնդիրների հետ կապված:

Իրականացվել են ՀՀ-ում եւ Արցախում ազատամարտիկների համար առողջապահական եւ բարեգործական ծրագրի հաջորդ փուլերը:

Հյուսիսային Կիպրոսի բռնազավթման հերթական տարելիցի կապակցությամբ համատեղ հայտարարություն է ընդունվել, որը նախաձեռնել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) հույն, հայ եւ ասորի պատգամավորները։

  1. Բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության լրատվական եւ վերլուծական կենտրոնների հետ: Հատուկ աշխատանքներ են տարվել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի եւ Ռուսաստանի Դաշնության Համայնքային կառույցների համագործակցություն իրականացնելու ուղղությամբ:
  2. Շարունակվում են աշխատանքները Արեւմտյան Հայաստանի հայերի քաղաքացիության շնորհման ուղղությամբ: Վերամշակվել են քաղաքացիության եւ ընտրություններ անցկացման պաշտոնական կայքերը՝

www.citizenship-western-armenia.info

  1. Ընդունվել են որոշումներ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի տարածքային միավորումներ կազմավորելու եւ նրանց հետագա զարգացման վերաբերյալ:

 Խորհրդարանի աշխատանքի կարեւորագույն ոլորտներից մեկը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության հետ համատեղ, հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանությունն ու դրանց իրականացումն է կյանքում, հանդես գալով որպես 1920 թ. դե ֆակտո եւ դե յուրե ճանաչված Հայկական պետության՝ Հայաստան պետության շարունակող (continuity) պետություն:

Ի կատարում դրան, այս հաշվետու ժամանակահատվածում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը պատրաստել է ՄԱԿ-ին եւ Եվրախորհրդարանին ուղղված հատուկ դիմումնագրեր.

Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը անցած ժամանակաշրջանում, առաջին անգամ, որոշում էր կայացրել դիմել ՄԱԿ-ին՝

  • «Միավորված Ազգերի Կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ», 25 մայիս 2018 թ.:
  • «ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճռի իրականացման մասին, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների Նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»», 29 մայիս 2018 թ., որը նշանակում է կյանքի կոչել եւ իրականացնել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա, 29 մայիս 2018 թ․։
  • «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ», 20 նոյեմբեր 2018 թ.։
  • «Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ», 7 օգոստոս 2019 թ.:

Այս դիմումնագրերի մեջ ներկայացված են ամբողջական իրավական եւ քաղաքական փաստեր, իրողություններ ու հիմնավորումներ։

Սույն դիմումնագրերը իրականում վերաբերում են հայ ժողովրդի իրավունքների մասով միջազգային հանրության կայացված որոշումներին, որոնք, սակայն, մինչեւ օրս կյանքի չեն կոչվել։

Դիմումնագրերը ուղարկվել են՝

ա) Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին,

բ) Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ պետություններին:

Այդ աշխատանքները շարունակվում են:

Նշենք, որ պատրաստվել են դիմումնագիր եւ հռչակագիր ուղղված ՄԱԿ-ին եւ Եվրախորհրդարանին, որոնք այսօր Ձեզ կներկայացվեն՝ Խորհրդարանի հաստատմանը:

Դրանք են՝

  • Եվրոպական Խորհրդարանին ուղղված 2020 թվականի դեկտեմբերի 5-ի Դիմումնագիր. «Եվրոպական խորհրդարանի 18 Հունիս 1987 թ․ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում տեղ գտած սխալների, վրիպումների եւ անընդունելի ձեւակերպումների, եւ այն խմբագրելու եւ վերաշարադրելու վերաբերյալ»։
  • ՄԱԿ-ին եւ Պետությունների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներին ուղղված 2022 թվականի մայիսի 15-ի Հռչակագիր. Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության եւ Թուրքիայի Հանրապետության հետ պետական սահմանի վերաբերյալ»։

Մենք դրանք կքննարկենք համաձայն 3-րդ նստաշրջանի օրակարգի:

Վերջում մի քանի խոսք Խորհրդարանի ընդունած որոշումների մասին:

Անցնող ժամանակահատվածում Խորհրդարանի կողմից մշակվել եւ ընդունվել են որոշումներ եւ օրենքներ հետեւյալ խնդիրների վերաբերյալ.

  1. Որոշումներ, որոնք ընդունվել են միջազգային ու միջպետական բանակցությունների արդյունքներով:
  2. Որոշումներ, որոնք վերաբերում են Արեւմտյան Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հայերի անվտանգության ու պաշտպանության հարցերին, այդ թվում՝ Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժերի տարածաշրջանային միավորումներ կազմավորելու վերաբերյալ:
  3. Որոշումներ արտերկրի հայության կառույցների հետ համագործակցության ու փոխօգնության վերաբերյալ:
  4. Իրավական, գաղափարական, քարոզչական ոլորտներում կայացված որոշումներ ու աշխատանքներ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանություն վերաբերյալ, այդ թվում Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայքէջերի գործարկում եւ համագործակցություն Հայաստանի Հանրապետության եւ աշխարհի տարբեր երկրների ԶԼՄ-ների հետ:

Խորհրդարանի նախագահության եւ Կառավարության համատեղ ընդլայնված նիստերում քննարվեցին եւ հաստատվեցին հետեւյալ ծարագրերը։

 – 1920 թ. հունվարի 19-ին, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, Դաշնակից Տերությունների Գերագույն Խորհրդի կողմից, Հայաստան պետության անկախության դե ֆակտո (de facto) ճանաչման՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումների (քաղաքական, քարոզչական, լրատվական եւ մշակութային) իրականացման ծրագրերը:

– Կարո Փայլանին 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու հայտի՝ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) հայրենակցական, համայնքային եւ հայրենասիրական հասարակական միությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սաիդա Օհանյանի դիմումը:

– Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցի ֆինանսատնտեսական զարգացման ուղիները եւ ֆինանսավորման ծրագրերը:

– 1920 թ. փետրվարի 24-ին, Փարիզի խաղաղության վեհաժողովում Հայաստանի սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովի ներկայացրած «Զեկույց եւ առաջարկներ Հայաստանի սահմանների մասին» փաստաթղթի ընդունման 100-ամյակին նվիրված միջոցառումների (քաղաքական, քարոզչական եւ լրատվական) ծրագրերը:

 – 2020 թ. մարտի 22-ից 25-ը Շուշիում անցկացվող «Ադրբեջանի ցեղասպանական քաղաքական վարքը. պատմություն եւ արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչեւ միջազգային դատարան)» նվիրված Շուշիի հայ բնակչության կոտորածների 100-րդ տարելիցին միջազգային գիտագործնական կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքներին մասնակցությունը։

– Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի հետ կապված Թուրքիայի Հանրապետության ագրեսիան եւ այս առումով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ու գործողությունները:

– Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ու ոգեկոչման տարելիցի կապակցությամբ մեր կողմից կազմակերպվող քայլերը:

– Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներ՝ ակադեմիկոսներ Լեւոն Բեկլարյանի, Մարտիկ Գասպարյանի եւ Արտաշես Միքայելյանի կողմից Հայաստանի, Արցախի, արտերկրի եւ ի սփյուռս աշխարհի համայն Հայությանը ուղղված կոչը COVID-19 կորոնովիրուսի դեմ պայքարի եւ օգնության կապակցությությամբ։

– Սեւրի խաղաղության պայմանագրի 100-ամյակին նվիրված միջազգային գիտա-դիվանագիտական կոնֆերանսի անցկացման նախապատրաստական ​​աշխատանքները:

– 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի կապակցությամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության ու Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի առաջնահերթ քայլերը:

– Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության առաջնահերթ քայլերը:

– Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (Խորհրդարանի) կոչը աշխարհի երկրների խորհրդարաններին՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը, որպես ամենաարդյունավետ միջոց Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) դիրքորոշումը:

– Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կոչը Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի եւ Իրանի իշխանություններին ստեղծել Հակաահաբեկչական համատեղ կոորդինացիոն կենտրոն՝ տարածաշրջան ներթափանցած ահաբեկիչներին եւ նրանց խմբավորումներին օպերատիվ ու արդյունավետ կերպով չեզոքացնելու համար եւ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի առաջնահերթ քայլերը:

– 2021 թ․ հոկտեմբերի 30-ի Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Ուղերձը Աֆղանստանի ժողովրդին։

 – 2020 թ ապրիլի 24-ի Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերում մեկ ընդհանուր հայեցակարգ որդեգրելու անհրաժեշտության մասին որոշումը՝ արձանագրելով, որ Հայերի ցեղասպանությունը շարունակվում է մինչեւ այսօր եւ շարունակվելու է, քանի դեռ չի իրականացվել հանցագործության դատապարտումը եւ պատճառված վնասի ամբողջական հատուցումը, եւ քանի դեռ հայությունը չի վերագտել ապրելու, զարգանալու եւ առաջընթացի՝ իրավական – քաղաքական եւ ազգային – պետական ամուր ու անսասան հիմքերը։

Պատերազմի առաջին օրը, 2020 թ սեպտեմբերի 27-ին, Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) հանդես եկավ հայտարարությամբ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշված է

«Արցախի Հանրապետության եւ հայության դեմ 2020 թ․ սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի սանձազերծած ուխտադրուժ ագրեսիան մարդկայնության եւ հայության դեմ իրականացվող թուրք-ադրբեջանական մեքենայի հանցագործությունների երկար շղթայի հերթական գործողությունն է։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) վճռական է պաշտպանելու հայ ժողովրդի իրավունքները եւ, ըստ այդմ, կոչ է անում Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներին զինվորագրվել Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը եւ Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերին հրահանգում է, իրենց իսկ կանոնադրության սկզբունքների համաձայն, համալրել Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ուժերի շարքերը։

Հայ ժողովրդի համար թուրք-ադրբեջանական մեքենայի հայատյաց քաղաքականությանը դիմագրավելն ունի առանձնահատուկ կենսական նշանակություն եւ դա է միակ ճանապարհը ապահովելու հայ ժողովրդի գոյություն ունենալու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունքը։

Մենք վճռական ենք պաշտպանելու հայ ժողովրդի բոլոր իրավունքները։

Հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու»։

Նշենք, որ Արցախի պաշտպանությանը մասնակցեցին Արեւմտյան Հայաստանի Հայաստանի (Հանրապետության) պաշտոնյաներ, պատգամավորներ, Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժեր, պաշտպանության ուժերի հրամանատարների եւ տարածքային միավորումների հրամանատարների ղեկավարությամբ․ Ռադիկ Խամոյանը, Հայկ Հարությունյանը, Նարեկ Աբրահամյանը, Անդրեաս Հովհաննեսյանը, Արամ Թորգոմյանը, Արամ Անդրեասյանը։

Ի պատիվ նրանց պետք է ասել, որ բոլորն անխտիր ու հերոսաբար մասնակցեցին Արցախի պաշտպանությանը՝ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիայի ժամանակ։ Փառք ու պատիվ եւ՛ հերոս նահատակներին, եւ՛ ապրող հերոսներին։

2-րդ գումարման 2-րդ նստաշրջանից հետո ընկած ժամանակահատվածում Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից ընդունված հայտարարություները եւ ուղերձները

 – Հայության պաշտպանության գիծն այսօր անցնում է այն տարածքով, որտեղ ապրում է թեկուզ մեկ հայ ընտանիք, 01․06․2020։

 – Հայաստանի խնդիրը երեկ եւ այսօր․ պաշտպանություն եւ իրավունքների պաշտպանություն, 19.05.2021։

– Դիմում Մեծ Մերձավոր Արեւելքի եւ Աշխարհի ժողովուրդներին՝ Ցեղասպանության մեխանիզմների ամբողջական ցիկլի վերսկսման տարելիցի կապակցությամբ, որը ոչնչացնում է ստեղծագործական քաղաքակրթական ձեւերը։

– Հայտարարություն հայ ժողովրդի քաղաքական խորհրդատվական ատյան (խորհուրդ) կազմավորելու եւ Ժողովուրդների դատական ատյանի (տրիբունալի) ձեւավորման ուղղությամբ աշխատանքները կտրուկ արագացնելու մասին։

 – Կատարվել է 1921 թվականի Լենին-Աթաթուրք պակտի արտադատական ​​քննությունը միջազգային իրավունքին համապատասխան (1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիր «Բարեկամության եւ եղբայրության»), 15.03.2021 թ.։

 – 1921 թ. մարտի 16-ին ընդունվեց՝ Կոչ աշխարհի առաջնորդներին Լենին-Աթաթուրք 100-ամյա դաշնագրի (1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիր) քաղաքական եւ իրավական գնահատականի եւ դրանում Հայաստան պետությանը վերաբերող մասերը Ռուսաստանի տարածքում անվավեր ճանաչելու վերաբերյալ։

 Ընդունվեց Դիմում ուղղված համաշխարհային առաջնորդներին վերադառնալու ԵԱՀԿ հարթակ։ Մերձկասպյան Արեւմուտքի տարածաշրջանում հայ եւ այլ բնիկ ժողովուրդների դեմ իրականացված Ցեղասպանության հանցագործությունների վերաբերյալ։ 06.01.2022։

 – 2021 թ․ մարտի 11-ին, Հատուցման եւ վերականգման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավա-դատական ու գիտական կենտրոնը, որը հիմնադրվել է Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի կողմից, տեղեկացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանին (ՄԻԵԴ) Ադրբեջանի Հանրապետության դեմ 2020 թ. ագրեսիայի եւ 44 օրյա պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությանը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը) հասցված վնասի համար փորձագիտական եզրակացություն պատրաստելու աշխատանքներ սկսելու վերաբերյալ։

2021 թ մարտի 11-ին վերոնշյալ Արտադատական փորձագիտական եզրակացությունը Հատուցման եւ վերականգման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավադատական ու գիտական կենտրոնի կողմից ներկայացվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)

– 2021 թվականի հունվարի 15-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների ոտնահարման վերաբերյալ ընդեմ Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած անհիմն ու կեղծ հայտարարության դիմաց (Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի ընթացքում),

ինչպես նաեւ փորձագիտական ​​աջակցություն Ադրբեջանի Հանրապետության դեմ 2021 թ. փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված Հայաստանի Հանրապետության հայցի Ադրբեջանի Հանրապետության կողմից Թուրքիայի Հանրապետության եւ Սիրիայից ԴԱԻՇ-ի միջազգային ահաբեկիչների համատեղ իրականացված կոնվենցիոն խախտումների համար 2020 թվականի ագրեսիայի ու 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում, ինչպես նաեւ մինչեւ օրս շարունակվող 100-ամյա ցեղասպանության, էթնիկական զտումների քաղաքականության իրականացմանը, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) բնիկ հայ ազգաբնակչության եւ այլ բնիկ ժողովուրդների արտաքսման եւ տեղահանման վերաբերյալ։

—-

2020 թ նոյեմբերի 10-ի եւ մեկ տարի անց 2021 թ նոյեմբերի 9-ի հայտարարությունները։

– 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը՝ «Արցախի վերաբերյալ 09.10.2020 թՀայտարարության անվավերությունը եւ հայ ժողովրդի խնդիրները ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի սպառնալիքներն ու մարտահրավերները կանխելու համար»։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է

«Ստորագրված Հայտարարությունը ստորագրման պահից անօրինական է տասնյակ կոպիտ խախտումների եւ պատճառաբանությունների հետեւանքով.

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած Հայտարարությունը չի ստորագրվել ՀՀ Սահմանադրության երաշխավորի՝ ՀՀ Նախագահի կողմից, չի ներկայացվել եւ (կամ) վավերացվել ՀՀ Ազգային ժողովում, չկա Սահմանադրական դատարանի Կարծիքը կամ Եզրակացությունը:
  2. Հայտարարության հայտնվելը խոսում է Հայաստանի եւ Արցախի ներկայիս եւ նախկին ղեկավարների կողմից հանցավոր դավադրության եւ դավաճանության մասին:
  3. Հայտարարության մեջ խոսք անգամ չկա Արցախի կարգավիճակի մասին:
  4. Լիովին անտեսված են Հայ ժողովրդի շահերը:
  5. Փաստաթուղթը կազմված է առանց Արցախի նախագահի մասնակցության, կարծիքի եւ ստորագրության:
  6. Հայաստանի տարածքն ինքնին օտարվում է առանց ՀՀ Նախագահի՝ Հայաստանի Սահմանադրության երաշխավորի իմացության, Հայաստանի ռեզերվացիան վերափոխվում է ամբողջական շրջափակման՝ փաստորեն փակվում է Իրանի հետ սահմանը:
  7. Հայտարարությունը կազմված է առանց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների տեսակետները հաշվի առնելու:
  8. Հայտարարությունը հակասում է նախորդ բոլոր հայտարարություններին, ներառյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարցի նախապատմությունը հաշվի առնելու մասին Հայտարարությանը:
  9. Արցախը միջազգային իրավունքի համաձայն, ըստ ԽՍՀՄ եւ Ադրբեջանի ԽՍՀ օրենսդրության ու նորմատիվ փաստաթղթերի երբեք Ադրբեջանի կազմում չի եղել: Հակառակ միջազգային իրավունքի՝ Ազգերի լիգայի որոշումների, Արցախի բոլշեւիկների կողմից խորհրդայնացումը տեղի է ունեցել նրա տարածքի տարեկան արհեստական ​​կրճատմամբ, հարթային եւ հյուսիսային Արցախը իր սկզբնական մասից բաժանելով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով, այս ամբողջ գործընթացը տեղի է ունեցել բոլշեւիկների նեղ կուսակցական շահերի պատրվակով՝ ի վնաս Ռուսաստանի բուն աշխարհաքաղաքական շահերի՝ ռուս, հայ եւ Ռուսաստանի այլ բնիկ ժողովուրդների նկատմամբ անտրոպոցիդ իրականացնելու քրեորեն պատժելի քաղաքականությամբ:
  10. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը ձեռք է բերվել հարկադրանքի տակ (եթե ինքն է ստորագրել):
  11. Հայտարարությունը խոսք չի պարունակում Ադրբեջանի եւ Թուրքիայի զանգվածային ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, տեղահանության, ինչպես նաեւ Արցախի ու Ադրբեջանի տարածքում իրականացված Հայոց ցեղասպանության մասին։
  12. Հայտարարության մեջ խոսք չկա Էրդողանի եւ Ալիեւի կողմից ներգրավված միջազգային ահաբեկիչների-վարձկանների մասին։
  13. Ոչ մի խոսք չկա փաստաթղթում 1988 թ. Ադրբեջանից (Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից, Մինգեչաուրից, Շահումյանի, Շամխորի եւ այլ շրջաններից) ավելի քան 500 000 հայ փախստականների տեղահանության մասին, որոնց մի մասը ապաստան գտավ հենց Արցախում եւ Արցախի շուրջ ազատագրված հայկական շրջաններում:
  14. Ըստ արտաքին ուժերի պլանի՝ մոտ ապագայում Հայտարարությունը տանելու եւ հանգեցնելու է Ռուսաստանի եւ Եվրոպայի դեմ է՛լ ավելի մեծ քաոսի:
  15. Հայտարարությունն ինքնին հակասում է ղարաբաղյան հակամարտության ոգուն եւ էությանը՝ լինելով հակամարտության պատկերը խեղաթյուրելու քաղաքականության ապետեոզ:
  16. Ամբողջ աշխարհում հայերը երբեք չեն հանդուրժի նման անարդարությունն ու անօրինականությունը, եւ հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը նոր հզոր խթան կստանա ամբողջ աշխարհում»։

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողով (Խորհրդարան)

10 Նոյեմբերի, 2020 թ․

***

 Հայտարարություն մեկ տարի անց.

Արցախի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի անարդարացի եռակողմ հայտարարության անվավերության եւ հայ ժողովրդի համար նոր ագրեսիայի սպառնալիքները կանխելու խնդիրների մասին

(Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների՝ իրավաբանների, պատմաբանների, տնտեսագետների, քաղաքագետների, լրագրողների, մշակութային եւ ռազմական գործիչների, Եվրոպայի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջազգային փորձագիտական իրավական ընկերակցության անդամների՝ հայագետների եւ ցեղասպանագետների հայտարարությունը)։

 Հայտատարության մեջ մասնավորապես նշված է

«2020 թվականի նոյեմբերի 9-ի Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի է անցել, եւ արդեն կարելի է գնահատել, ավելի հստակ վերլուծություն անել։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի մեր հատուկ Հայտարարության բոլոր դրույթները հաստատվել են։

Միանշանակ համարում ենք հրադադարը՝ Ադրբեջանի Հանրապետության 44-օրյա ռազմական ագրեսիայի ավարտը, Թուրքիայի եւ Սիրիայից եւ Լիբիայից միջազգային իսլամական ահաբեկիչների՝ ԴԱԻՇ-ի անմիջական մասնակցությամբ, Իսրայելի վարչապետի, Պակիստանի եւ այլ երկրների մեղսակցությամբ, ընդդեմ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), մեծ ձեռքբերում խաղաղության եւ հայրենիքի հազարավոր պաշտպանների եւ Արցախի խաղաղ բնակիչների՝ երեխաների, կանանց եւ տարեցների կյանքեր փրկելու գործում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությամբ»։

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Մամլո ծառայություն

9 Նոյեմբերի, 2021 թ․

Մեր պատգամավորները մասնակցել են բազմաթիվ միջազգային գիտաժողովների, որտեղ բարձրացրել են արդիական հարցեր՝ Հայկական Հարցի, Մեծ Մերձավոր Արեւելքի, Հայկական լեռնաշխարհի արդի խնդիրների ու մարտահրավերների եւ ժամանակակից քաղաքականության գլոբալ խնդիրների հետ կապված։

 Թվարկենք դրանցից մի քանիսը.

1) «Կասպից Արեւմուտքում» խաղաղության հաստատման ռեսուրսները եւ հիմքերը» անվանումով միջազգային գիտաժողով, որը տեղի ունեցավ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում, 29 նոյեմբերի 2018թ.։

2) Մասնակցություն Շուշիում անցկացված «Ադրբեջանի ցեղասպանական քաղաքական վարքը. պատմություն եւ արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչեւ միջազգային դատարան միջազգային գիտագործնական կոնֆերանսի աշխատանքներին, նվիրված Շուշիի հայ բնակչության կոտորածների 100-րդ տարելիցին, 2020 թ. մարտի 22-ից 25-ը:

3) Համահայկական մտավորականության 12–ի Խորհրդի անդամներ – ակադեմիկոսներ Լեւոն Բեկլարյանի եւ Մարտիկ Գասպարյանի կողմից նախաձեռնվեց «ԱՐԱՐԱՏ լեռան ստորոտում համաշխարհային քաղաքակրթական գագաթնաժողովի» գումարումը, 28 հունիսի 2020 թ.։

4) Միջազգային կոնֆերանս եւ հայ ժողովրդի համար կարեւոր գրքերի շնորհանդես, որոնք հրատարակվել են ակադեմիկոսներ Մարտիկ Գասպարյանի եւ Արտաշես Միքայելյանի անմիջական աջակցությամբ, 16.12.2021։

– «Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակը. չեղարկման խնդիրները» («100-летие Московского и Карского договоров, проблемы денонсации»),

– «Մշակութային ցեղասպանություն» («Культуроцид»),

– «Լեռնայաստան» («Լեռնային Հայաստան») («ЛернаАйастан» («Горная Армения»),

– ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածու «Հայոց ցեղասպանության մշակութային եւ նյութական հետեւանքների հաղթահարման մեթոդաբանությունն ու գործիքակազմը» (Сборник научных трудов Института истории НАН РА, «Методология и инструменты преодоления культурных и материальных последствий Геноцида армян», куда вошли методологии по оценке ущерба культурному наследию от последствий Геноцида армян):

Սույն միջոցառումը տեղի ունեցավ Սուրբ Էջմիածնի Մատենադարանում 2021 թվականի նոյեմբերի 22-ին, որին մասնակցեցին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 10 պատգամավորներ։

Կոնֆերանսի մասնակիցները ընդունեցին Ուղերձ (կոչ) աշխարհի ժողովուրդներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայ ժողովրդի համախմբման մասին՝ հանուն ինքնապահպանման եւ համաժողովրդական ինքնապաշտպանության. Հայրենիքի վերադարձի օրը (Հայրենապաշտության օր, Պահանջատիրության օր)։

5) Միջազգային կոնֆերանս՝ «Նժդեհը, Սյունիքը եւ Հնդեվրոպական քաղաքակրթության ապագան» անվանումով, որը տեղի ունեցավ Գորիսում, 31 մայիսի 2021 թ.։

6) Միջազգային գիտաժողով՝ «Պատմության մեծ հաղթանակը եւ կեղծիքները», Երեւան, 19.05.2022 թ.։ Գիտաժողովը կազմակերպել են Երեւանի պետական ​​համալսարանի (ԵՊՀ) պատմության եւ կրոնաբանության ֆակուլտետները, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի հայկական գիտական ​​կենտրոն «Արմայեն»-ի աջակցությամբ։

Գիտաժողովին մասնակցեցին Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 7 պատգամավոր։

2020 թ. օգոստոսի 10-11-ը, Ֆրանսիայի Սեւր քաղաքում տեղի ունեցավ՝ «Սեւրի հաշտության պայմանագրի 100-ամյակը եւ Հայկական հարցի ու Մերձավոր Արեւելքի ճգնաժամի լուծման ուղիները. Պատմաիրավական վերլուծություններ եւ արդի հիմնախնդիրներ»։

Միջազգային հանրության աշխարհաքաղաքականությունը Սեւրի պայմանագրի դրույթների իրականացման համատեքստում՝ որպես Մեծ Մերձավոր Արեւելքի, Միջերկրածովային եւ Հյուսիսային Աֆրիկայի պետությունների եւ ժողովուրդների միջեւ կայուն, հարատեւ եւ արդար խաղաղության ու իրական համագործակցության ուղի», միջազգային գիտա-դիվանագիտական ​​կոնֆերանս։

Նոր կորոնավիրուսային հիվանդության «COVID-19» համաճարակի տարածման սպառնալիքի եւ օտարերկրյա քաղաքացիների կողմից ֆրանսիական սահմանի հատման խստագույն սահմանափակումների կապակցությամբ, գիտաժողովը անցկացվեց առցանց՝ հիմնականում տեսակոնֆերանսի միջոցով եւ հեռարձակվեց ուղիղ եթերով «Նոյյան Տապան» Լրատվական հոլդինգի հարթակներում (հոլդինգի կայք էջերում, You Tube, Facebook, կաբելային հեռուստատեսությամբ), ինչպես նաեւ մեր տեղեկատվական գործընկերների եւ սոցիալական ցանցերի այլ կայքերում:

Գիտա-դիվանագիտական ​​կոնֆերանսի շրջանակներում քննարկվեցին հետեւյալ հարցերը.

1) Սեւրի Խաղաղության պայմանագրի պատմական նշանակությունը, որպես Վերսալյան համակարգի կարեւորագույն պայմանագրերից մեկը, որի ստեղծումը նշանավորեց Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը:

2) Սեւրի խաղաղության պայմանագրի պատմա-իրավական վերլուծությունն եւ ժամանակակից հիմնախնդիրները:

3) Միջազգային հանրության աշխարհաքաղաքականությունը 1920 թվականի Սեւրի խաղաղության պայմանագրի դրույթների իրականացման գործում:

4) «Սեւր-2» իրավորեն պարտադիր նոր պայմանագիր (legally binding treaty) կնքելու անհրաժեշտությունը եւ դրա խիստ իրագործումը` որպես կայուն, հարատեւ եւ արդար խաղաղության ուղի Մեծ Մերձավոր Արեւելքի, Միջերկրածովային եւ Հյուսիսային Աֆրիկայի պետությունների եւ ժողովուրդների միջեւ իրական համագործակցության հաստատում:

5) Արեւմտյան Հայաստանի պետականության վերականգման եւ Հայկական Հարցի կարգավորման ուղիները:

6) Արեւմտյան Հայաստանը եւ հարակից պետությունները. Պատմա-իրավական վերլուծություն եւ ժամանակակից խնդիրներ:

7) Մերձավոր Արեւելյան ճգնաժամ. Միջազգային հանրության աշխարհաքաղաքականությունը Մեծ Մերձավոր Արեւելքում եւ հարակից պետություններում:

8) 1894-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը Արեւմտյան Հայաստանի, Կիլիկիայի, Օսմանյան կայսրության, Արեւելյան Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի տարածքում, ինչպես նաեւ ասորիների, Պոնտոսի հույների եւ այլ բնիկ ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում. Միջազգային ճանաչում, դատապարտում եւ հասցված վնասի հատուցում:

9) Արեւմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդների ժամանակակից հիմնախնդիրները եւ նրանց իրավունքների պաշտպանությունը:

10) Մեծ Մերձավոր Արեւելքի հայ եւ այլ բնիկ ժողովուրդների հոգեւոր եւ մշակութային ժառանգության պահպանման խնդիրը խաղաղ պայմաններում, պատերազմական գործողությունների եւ ահաբեկչությունի ժամանակ:

Գիտաժողովի արդյունքներով ընդունվեց բանաձեւ Դիմում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ պետությունների ղեկավարներին, Սեւրի խաղաղության պայմանագիրը ստորագրած Կառավարություններին, խորհրդարաններին, եւ միջազգային հանրությանն ուղղված Կոչ:

Գիտաժողովը եւս մեկ կարեւոր փուլ էր մի շարք միջազգային ֆորումների շարքում, որոնք նախկինում անցկացվել են Եվրոպայում, Հայաստանում, Ռուսաստանում եւ Միացյալ Նահանգներում:

Միջազգային գիտա-դիվանագիտական ​​կոնֆերանսի աշխատանքներին մասնակցեցին հասարակական եւ քաղաքական գործիչներ, խորհրդարանների պատգամավորներ, դիվանագետներ, լրագրողներ, առաջատար փորձագետներ` քաղաքագետներ, պատմաբաններ, իրավաբաններ եւ մշակութաբաններ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, Լիբանանից եւ այլ երկրներից, ինչպես նաեւ սփյուռքի կառույցների ներկայացուցիչներ:

***

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Ուղերձը հայ ժողովրդին։

«Ամբողջ հայ ժողովուրդն արդեն իսկ հանդիսանում է քաղաքական սուբյեկտ»։

(Արցախյան 44-օրյա պատերազմի խորքային հիմքերը եւ հարկադիր սահմանազատման խնդիրները), 21.09.2021։ 

Նշենք, որ նման ուղերձով հանդես գալու համար, որն ընդունվեց Խորհրդարանի կողմից, Խորհրդարանին են դիմել պատգամավորներ, Խորհրդարանի Մշտական հանձնաժողովի նախագահներ՝ Տնտեսագիտության եւ խաղաղության ոլորտում Նոբելյան մրցանակի թեկնածու (2020 եւ 2021 թթ.), Միջազգային անկախ իրավաբանական եւ գիտական փորձագիտական կենտրոնի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանը, Համշենահայերի կանանց միջազգային ասոցիացիայի՝ «ՀԱՄՇԵՆԿԱ»-ի ղեկավար, լրագրող-ազգագրագետ Սայիդա Օհանյանը, Քաղաքակրթական խորհրդի համանախագահ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Լեւոն Բեկլարյանը, ինչպես նաեւ աշխարհի առաջատար գիտնականներ, փորձագետներ եւ մտավորականներ․

երկու հայկական պետությունների՝ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստանի սահմանի բռնի սահմանագծման եւ սահմանազատման փորձերի, արդյունքում աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովրդի դեմ իրական սպառնալիքների եւ մարտահրավերների, Հայոց ցեղասպանության մասին, որը շարունակվում է արդեն 130 տարի,

դիմելու ողջ հայ ժողովրդին եւ քաղաքակիրթ աշխարհին, բարի կամքի տեր մարդկանց եւ միջազգային հանրությանը, աշխարհի կառավարություններին եւ խորհրդարաններին հետեւյալ ուղերձով, որի մեջ մասնավորապես ասված է․

«Այս իրավիճակում ամբողջ հայ ժողովուրդն արդեն իսկ քաղաքական սուբյեկտ է, որն իրավասու է կարգավորելու բոլոր հարցերը, որոնք վերաբերում են ողջ հայության նկատմամբ իրական սպառնալիքների եւ մարտահրավերների կանխմանը: Հայ ժողովուրդն ամբողջ աշխարհում, ներառյալ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը, օգտագործելով իր սոցիալ-քաղաքական ներուժն ու հնարավորությունները, իրավունք ունի եւ պետք է դիմի միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ին եւ այլն: Հայ ժողովրդի համար նման համակարգված գործողությունը կենսական ռազմավարություն է՝ գլոբալ ուժերի կողմից իրականացվող բոլոր ցեղասպանական գործողությունները ճնշելու եւ ցեղասպանությունները կանխելու համար համապատասխան ենթակառուցվածք ստեղծելու նպատակով: Լինելով նման քաղաքական սուբյեկտ՝ հայ ժողովուրդը կկարողանա վերջնականապես եւ արդարացի կարգավորել Հայկական Հարցը եւ ապահովել կյանքի, զարգացման եւ ապագայի իր հիմնարար իրավունքի իրացումը»։

Ամփոփելով զեկույցը եւ վերահաստատելով հայ ժողովրդին տրված իրավունքները պաշտպանելու մեր հանձնառությունը, նշենք, որ մեկ զեկույցի մեջ հնարավոր չէ ներկայացնել Խորհրդարանի կատարած ամբողջ աշխատանքը, եթե ինչ որ աշխատանքներ բաց թողեցինք, խնդրում ենք պատգամավորների ներողամտությունը, չէ որ առավել կարեւորն այն է, որ մենք միասին ենք եւ շարունակում ենք միասին ընթանալ առաջ:

Այնպես որ, բոլորիս՝ եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորներին, եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության պաշտոնյաներին, մաղթում եմ միասնություն, ամենայն բարիք ու նոր ձեռքբերումներ:

Շնորհակալություն ուշադրության համար:

Արմեն ՏերՍարգսյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

 18-ը հունիսի, 2022 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

10 − 10 =