Այսօր՝ հունվարի 13-ին, մեր հարգելի ընկեր ու համախոհ, սփյուռքի հասարակական – քաղաքական գործիչ, ԱՄՆ հայ համայնքի վառ ներկայացուցիչ, անվանի լրագրող եւ նշանավոր իրավապաշտպան, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Կառավարության Հատուկ լիազորություններով Նախարար ԲԵԴՐՈՍ ՀԱՋԵԱՆԻ ծննդյան օրն է՝ 60-ամյա Հոբելյանը:
Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենանվեր, լրագրողական եւ իրավապաշտպան գործունեությունը, ինչպես նաեւ Ձեր պատասխանատու աշխատանքը Արևմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների կազմավորման գործում, այդ թվում` Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Կառավարության Հատուկ լիազորություններով Նախարարի պաշտոնում:
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) բոլոր պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների, մեր ընկերների ու գործընկերների անունից սրտանց շնորհավորում ենք Բեդրոս Հաջեանին 60-ամյա Հոբելյանի կապակցությամբ:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ ստեղծագործական արդյունավետ աշխատանք:
Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
13.01.2022 թ.