ՄԱԿ-ը համաձայնեցրել է Հոլոքոսթի ժխտման սահմանումը: Ի՞սկ Հայոց ցեղասպանության հարցը:

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը համաձայնեցրել է Հոլոքոսթի ժխտման սահմանումը եւ կոչ արել սոցիալական ցանցերին հակասեմականության դեմ պայքարի «ակտիվ միջոցներ ձեռնարկել», տեղեկացնում է Reuters-ը։

«Գլխավոր վեհաժողովը ուժեղ եւ ոչ երկիմաստ ազդանշան է ուղարկում այդ պատմական փաստերի ժխտման կամ խեղաթյուրման դեմ»,- ասել է ՄԱԿ-ում Գերմանիայի դեսպան Անթիե Լենդերցեն։ «Պատմական փաստերն անտեսելը մեծացնում է դրանց կրկնվելու վտանգը»։

Գլխավոր վեհաժողովը՝ 193 անդամով, առանց քվեարկության ընդունել է բանաձեւ, որը կազմել են Իսրայելը եւ Գերմանիան։

Բանաձեւը «կոչ է անում անդամ պետություններին եւ սոցիալական ցանցերին ակտիվ միջոցներ ձեռնարկել հակասեմականության եւ Հոլոքոսթի ժխտման կամ խեղաթյուրման դեմ պայքարի համար՝ տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաների օգնությամբ, ինչպես նաեւ օժանդակել այդ կոնտենտի լուսաբանմանը»։

Թողնել պատասխան

Your email address will not be published.

thirteen − four =