Միթե՞ բոլորս հանձնվել ենք և հաշտվել հայրենիքի վերջնական կորստի մտքի հետ. թերևս՝ այո, քանի որ փողոցը դատարկ է. Իրավապաշտպան

Շշմելու է, որ վարչապետ կոչեցյալի անձնական օգտագործման պատգամավորները, նախարարները, չիրավապահ մարմինների աշխատողները, այս խոսքերից հետո շարունակում են հավատարմորեն ծառայել նրան։ Այս մասին իր ֆեյսբուքյան գրառումում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Դատարկություն, հոգու սով:

Ինչպես բազմիցս ասել եմ, այդ վարչապետ կոչեցյալին չեմ կարողանում ոչ լսել, ոչ տեսնել։ Այսօր,5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման հյուրն էի և հաղորդավարուհի Մարիաննա Ղահրամանյանը մի քանի հատվածներ ներկայացրեց դրա երեկվա ասուլիսից։ Այս վերջին երեք տարիների ընթացքում, թվում էր, թե այլևս ոչնչի վրա չես զարմանա, բայց․․․Բայց, այն ինչ երեկ բարբառել է այդ երևույթը, արդեն վեր է մարդկային երևակայությունից։ Կարծում եմ նույնիսկ, երկիրը գրաված, ասպատակած թշնամու ղեկավարը այսպես չէր վարվի և նվաճված ժողովրդին այսպիսի խոսքերով չէր նվաստացնի։ Եվ բացի որոշ զայրացած գրառումներից և խոսքերից, ոչինչ չի կատարվում։ Շշմելու է, որ վարչապետ կոչեցյալի անձնական օգտագործման պատգամավորները, նախարարները, չիրավապահ մարմինների աշխատողները, այս խոսքերից հետո շարունակում են հավատարմորեն ծառայել նրան։ Բա, իրենց «անկախ» կոչող տարբեր գործիչնե՞րը, բա ժողովու՞րդը, բա «ընդդիմությու՞նը»։ Միթե՞ բոլորս հանձնվել ենք և հաշտվել հայրենիքի վերջնական կորստի մտքի հետ։ Թերևս՝ այո, քանի որ փողոցը դատարկ է․․․Թե՞ մեր բոլորի գլուխն է դատարկ և մեզ բոլորիս պատել է հոգու սովը․․․»,- գրել է նա:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

14 + 3 =