Ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1991 թ. դեկտեմբերի 25-ին, Միացյալ Նահանգները ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը:
«1991 թ. դեկտեմբերի 25-ին նախագահ Ջորջ Բուշ ավագը ամերիկյան ժողովրդին ուղղված ուղերձով հայտնեց Խորհրդային Միության կազմալուծման և Միացյալ Նահանգների կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելու մասին», նշված է հայտարարության մեջ:
Ամերիկյան դեսպանատունը նաև հիշեցրել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը շատ ավելի վաղ շրջանում է սկիզբ առել: