Ազնիվ Չիտյանի Հոբելյանը. Շնորհավորական ուղերձ

Հարգելի ընկերներ

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, մեր հարգելի ընկեր ու համախոհ, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր, Մշակույթի վաստակավոր գործիչ, համշենահայերի ավանդական մշակույթի վառ ներկայացուցիչ, Սոչիի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ, Սոչի քաղաքի Վերին Բերանդա գյուղում՝ Լազարեւսկայի Գրիգոր Մազլումյանի անվան ազգային մշակույթների կենտրոնի Մշակույթի տան տնօրեն, Հայկական ազգագրական թանգարանի տնօրեն Ազնիվ Չիտյանի ծննդյան օրն է՝ 60-ամյա Հոբելյանը:

Մենք բարձր ենք գնահատում Ձեր հայրենասիրական ու մշակութային գործունեությունը ազգային ժառանգության ոլորտում, Ձեր նշանակալի ներդրումը հայկական ավանդույթների, ազգային երգի ու պարի վերածննդի, զարգացման ու տարածման գործում, Ձեր հայրենանվեր աշխատանքը Արևմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների կազմավորման գործում, ինչպես նաեւ Ձեր պատասխանատու դերը որպես Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Մշակույթի հարցերով մշտական հանձնաժողովի անդամ։

Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) բոլոր պատգամավորների, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների ու մեր գործընկերների անունից սրտանց շնորհավորում ենք Ազնիվ Չիտյանին Հոբելյանի  կապակցությամբ:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, գեղեցիկ երկար կյանքի տարիներ եւ ստեղծագործական արդյունավետ աչխատանք:

Արմեն Տեր-Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ

07.09.2021 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

three × three =