Տոկիո-2020. Հայաստանի բոլոր օլիմպիականները

Հայաստանի 17 մարզիկներ 8 մարզաձեւերում նվաճել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հայ մարզիկների օլիմպիական ուղեգրերի համար պայքարն ավարտված է: Բոլոր մարզաձեւերում օլիմպիական վարկանիշային մրցաշարերը նույնպես ավարտված են:

Ներկայացնում ենք Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայաստանցի մարզիկներին:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Հունահռոմեական ըմբշամարտ

Արմեն Մելիքյանը (60 կգ)

Կարեն Ասլանյանը (67 կգ)

Կարապետ Չալյանը (77 կգ)

Արթուր Ալեքսանյան (98 կգ)

Ազատ ոճի ըմբշամարտ

Արսեն Հարությունյանը (57 կգ)

Վազգեն Թևանյանը (65 կգ)

Ծանրամարտ

Սիմոն Մարտիրոսյան (109 կգ)

Իզաբելա Յայլյանը (59 կգ)

Սպորտային մարմնամարզություն

Արթուր Դավթյան (առանձին գործիքներ՝ հենացատկ, նժույգ թափեր)

Բռնցքամարտ

Կորյուն Սողոմոնյան (52 կգ)

Հովհաննես Բաչկով (63 կգ)

Արման Դարչինյան (75 կգ)

Աթլետիկա

Լեւոն Աղասյան (եռացատկ)

Ձյուդո

Ֆերդինանդ Կարապետյան (73 կգ)

Հրաձգություն

Էլմիրա Կարապետյան (ատրճանակ, 10 մետր)

Լող

Արթուր Բարսեղյան  (50 և 100 մետր ազատ ոճ)

Վարսենիկ Մանուչարյան (100 մետր ազատ ոճ):

Այս շրջանում հայ օլիմպիականները նախավերջին ուսումնամարզական հավաքներն են անցնում Հայաստանում ու տարբեր երկրներում:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի օլիմպիական թիմը հուլիսի 2-14-ը հիմնական ծանրաբեռնված հավաք է անցնում Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում: Դրանից առաջ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ օլիմպիականները հավաքներ ունեցան Ղրիմում, ապա՝ Երեւանում: Վերջին հավաքը տեղի կունենա Երեւանում կամ Գյումրիում, անյուհետև թիմը կմեկնի Տոկիո:

Ազատ ոճային օլիմպիականներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը Հայաստանի հավաքականի մի քանի անդամների հետ հունիսի 30-ից հուլիսի 13-ը հիմնական հավաքն են անցկացնում Վլադիկավկազում: Դրանից առաջ ազատ ոճայինները հավաքներ ունեցան Ծաղկաձորում, ապա՝ Երեւանի «Օլիմպավանում»: Վերջին հավաքը տեղի կունենա Երեւանում, որտեղից թիմը մարզիչների ուղեկցությամբ կմեկնի Տոկիո:

Սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացնում է հավաք, որը մեկնարկել է հունիսի 20-ից եւ կտեւի մինչեւ հուլիսի 11-ը: Ի դեպ, Արթուր Դավթյանը Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մասնակիցն է լինելու Տոկիո-2020-ում: Նա մեկնարկելու է հուլիսի 24-ին: Թբիլիսիի հավաքից հետո Դավթյանը վերջին մարզումները կանցկացնի Երեւանի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում:

Բռնցքամարտիկները հավաքները շարունակում են Երեւանում: Դրանից առաջ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանն ու Հովհաննես Բաչկովը 14-օրյա հավաք ունեցան Ծաղկաձորի մարզաբազայում:

Տոկիո-2020-ում ծանրամարտի տղամարդկանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը հավաքականի հետ փակ հավաք է անցնում Աբովյանի մարզաբազայում: Օլիմպիական փոխչեմպիոնը հավաք է անցել նաեւ Ծաղկաձորում, ապա Երեւանի «Օլիմպավանում»:

Ծանրամարտի կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնող Իզաբելա Յայլյանը նախավերջին հավաքն անցնում է Երեւանի «Օլիմպավանում»: Նախորդ 14-օրյա հավաքը Յայլյանն անցկացրել է Ծաղկաձորի մարզաբազայում:

Եռացատկորդ Լեւոն Աղասյանն Օլիմպիական խաղերին պատրաստվում է Երեւանի «Սպարտակ» ստադիոնում և իր ծննդավայր Կապանում:

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ Օլիմպիական խաղերից առաջ հիմնական ծանրաբեռնված հավաքն անցնում է Խորվաթիայում: Մինչև այդ Եվրոպայի չեմպիոնը ֆիզպատրաստության 14-օրյա հավաք անցավ Ծաղկաձորում: Վերջին հավաքը Տոկիո մեկնելուց առաջ ձյուդոիստը կանցնի Երեւանում:

Օլիմպիական խաղերին Երեւանում են պատրաստվում լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:

Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 18 օր:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

5 − five =