Ֆիզուլիի և Զանգելանի ականապատ դաշտերի նոր քարտեզների փոխարեն Ադրբեջանը Հայաստանին է արտահանձնում 15 հոգու

2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Ֆիզուլիի եւ Զանգելանի շրջանների շուրջ 92 000 հակատանկային եւ հակահետևակային ականների նոր քարտեզները: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Իր հերթին, ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել 15 ռազմագերիների:

Հայտարարության մեջ Ադրբեջանի արտգործնախարարությունը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման հրամանատար Ռուստամ Մուրադովին՝ միջնորդական ծառայությունների համար:

Նաև ՀՀ կառավարությունը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի Դաշնությանը միջնորդական դերակատարման համար։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

three + eight =