Արտահերթ ԱԺ ընտրություններին մասնակցել է ընտրողների 49,4 տոկոսը. Երեւանում ցուցանիշը 51,55 տոկոս է

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը, նախնական տվյալներով, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 593 հազար 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 մլն 281 հազար 174 ընտրող – 49,4 %: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ընտրատեղամասերի քանակը 2008 է:

Նշենք, որ 2018-ի դեկտեմբերին կայացած ԱԺ մարտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63 % (1 մլն 260 հազար 840 ընտրող):

Երեւանում ընտրություններին մասնակցել է ընտրողների 51,55 %(442. 846 ընտրող), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 38,42 %-ը (46 912), երրորդ քաղաք Վանաձորում՝ 47,55%-ը (44 554):

2018-ի ԱԺ արտահերթ ընտրություններին Երեւանում քվեարկել է ընտրողների 47,6 տոկոսը (404 599), Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում՝ 39,22 տոկոսը (48817), Վանաձորում՝ 46,66 տոկոսը (44949):

Ստորեւ ներկայացնում ենք մարզերում քվեարկության մասնակցության արդյունքները.

Արագածոտնի մարզ – 58 737 ընտրող (50 տոկոս)

Արարատի մարզ – 113 625 ընտրող (50,87 տոկոս)

Արմավիրի մարզ – 104 880 ընտրող (44,47 տոկոս)

Գեղարքունիքի մարզ – 86 173 ընտրող (45,47 ընտրող)

Լոռու մարզ – 109 141 ընտրող (46.73 տոկոս)

Կոտայքի մարզ – 121 212 ընտրող (50,08 տոկոս)

Շիրակի մարզ – 93 510 ընտրող (41,24 տոկոս)

Սյունիքի մարզ – 66 252 ընտրող (60,38 տոկոս)

Վայոց Ձորի մարզ – 26 132 ընտրող (56,05 տոկոս)

Տավուշի մարզ – 58 666 ընտրող (53,48 տոկոս)

Թողնել պատասխան

Your email address will not be published.

three × 3 =