«Մեծ յոթնյակի» (G7) երկրները կհայտարարեն գլոբալ ենթակառուցվածքային նախագծի մասին

«Մեծ յոթնյակի» (G7) երկրները շաբաթ՝ հունիսի 12-ին, անգլիական Քոռնուոլ կոմսությունում ընթացող գագաթաժողովում կհայտարարեն գլոբալ ենթակառուցվածքային նախագծի մասին՝ ի հակակշիռ բազմատրիլիոնանոց չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (BRI) նախագծի, հաղորդել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ անունը չնշելով, տեղեկացնում է DW–ն։

Պաշտոնյայի խոսքով՝ Արևեւմուտքը մինչեւ այժմ չէր կարողանում այլընտրանք առաջարկել չինական կառավարության «անբավարար թափանցիկությանը, ցածր էկոլոգիական եւ աշխատանքային չափորոշիչներին եւ հարկադիր մոտեցմանը», ինչի պատճառով շատ երկրների իրավիճակը միայն վատանում էր։ «Ուստի մենք G7-ի գործընկերների հետ կհայտարարենք նոր հավակնոտ գլոբալ ենթակառուցվածքային նախաձեռնության մասին, որը պարզապես BRI-ի այլընտրանքը չի լինելու»,- նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Պաշտոնյան չի նշել, թե ինչպես է ֆինանսավորվելու Build Back Better for the World նախաձեռնությունը, որի շրջանակում նախատեսվում է հավաքել հարյուր միլիարդավոր դոլարներ՝ մինչեւ 2035թ. աղքատ երկրներում 40 տրիլիոնանոց ենթակառուցվածքային բացը վերացնելուն օգնելու նպատակով։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

twelve − eight =