Եվրախորհրդարանը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում սիրիական վարձկանների օգտագործումը

Եվրախորհրդարանը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի կողմից միջազգային իրավունքի խախտմամբ սիրիական վարձկանների օգտագործումը Լիբիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի բանաձեւում՝ կապված Սիրիայում պատերազմի 10-րդ տարելիցի հետ:

Բանաձեւում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հայտարարել են Թուրքիայի կողմից Արցախ սիրիացի վարձկանների տեղափոխման մասին:

Բանաձեւը կոչ է անում Թուրքիային «դուրս բերել զորքերը հյուսիսային Սիրիայից, որը անօրինական կերպով գրավել է ՄԱԿ-ի ցանկացած մանդատից դուրս,

դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի քրդերի ապօրինի տեղափոխումը գրավյալ հյուսիսային Սիրիայից Թուրքիա,

հորդորում է անհապաղ Սիրիայի գրավյալ տարածքներ վերադարձնել բոլոր սիրիացի կալանավորներին, ովքեր տեղափոխվել են Թուրքիա,

մտահոգություն է հայտնում, որ Թուրքիայի շարունակական գործողությունները կարող են հավասարազոր լինել Սիրիայի քրդական բնակչության էթնիկ զտումների,

ընդգծում է, որ Թուրքիայի ապօրինի ներխուժումն ու օկուպացիան սպառնալիքի տակ են դրել Սիրիայում, Մերձավոր Արեւելքում եւ Արեւելյան Միջերկրական ծովում խաղաղությունը,

խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիական վարձկանների օգտագործումը Լիբիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում` միջազգային իրավունքի խախտմամբ»:

Թողնել պատասխան

Your email address will not be published.

19 − 19 =