ԱՄՈԹ! Կիեւը «չի անտեսի» Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը՝ հայտարարում է ուկրաինացի պատգամավորը

Ուկրաինայի խորհրդարանի «Ժողովրդի ծառա»Նախագահ Զելենսկիի խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն վստահ է, որ եթե անհրաժեշտություն ծագի, Ուկրաինան «չի անտեսի» Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը։

Նա այս մասին ասել է «Ուկրաինա 24»-ի եթերում։

«Որքանով տեղյակ եմ, մենք արդեն օգնություն ցուցաբերում ենք թե՛ իրավական դաշտում, թե՛ ռեսուրսային դաշտում, խոսք է գնում նաեւ հումանիտար օգնության մասին։ Այսօր քննարկվում է ցանկ կազմելու հարցը, թե ինչ է կոնկրետ անհրաժեշտ։ Ուկրաինան այսօր պատրաստ է Ադրբեջանին աջակցել տարբեր հարթակներում։ Դա ե՛ւ ռազմական աջակցությունն է, ե՛ւ հումանիտար ամեն ինչով, ինչն անհրաժեշտ կլինի ապագայում։ Սա ռազմական դրություն է»,- ասել է Մարչենկոն։

Հարցին՝ Ուկրաինան արդյոք պատրա՞ստ է ռազմական աջակցություն ցուցաբերել, Մարչենկոն դրական է պատասխանել։

«Ես վստահ եմ, որ եթե հարցն այդքան սուր բարձրանա, ապա Ուկրաինան դա չի անտեսի»,- ասել է նա։

Ավելի վաղ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն ասել էր, որ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբի հայտարարությունները Ադրբեջանի տարածքային ամբողջականության աջակցության մասին անընդունելի են։ «Հակամարտության այս փուլի սկզբում Ուկրաինայի կողմից կատարվել էր հավասարակշռված հայտարարություհն՝ կողմերին խաղաղության կոչ անելով։ Ցավոք, երեկ կատարվել է բացարձակապես այլ հայտարարություն։ Մենք դա անընդունելի ենք համարում, հատկապես հակամարտության ակտիվ ռազմական փուլում, երբ մարտեր են ընթանում։ Այդպիսի միակողմանի հայտարարությունների կատարումը Ադրբեջանի կողմից ընկալվում է որպես իր գործողությունների խրախուսում եւ պատերազմի կրակի վրա յուղ է լցնում»,- ասել էր դեսպանը։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

16 − 15 =