Արցախում նախագահական ընտրություններում կլինի 2-րդ փուլ

Արցախի ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակել է Արցախում 2020 թ. մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 104 348 մարդ, իսկ քվեարկության մասնակիցների՝ 76 728: Այդ մասին այսօր՝ ապրիլի 1-ին մամուլի ասուլիսում ասաց Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:

«Սա նշանակում է, որ նախագահական ընտրություններին մասնակցել է նշվածս թվի 73,5 տոկոսը: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2625, այսինքն քվեարկության մասնակիցների 3,5 տոկոսը:  Ըստ այդմ, թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն, հետեւաբար պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ՝ ապրիլի 14-ին: Երկրորդ փուլին կմասնակցել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը», – ասաց նա:

Ըստ այդմ, առաջատար եռյակի ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1․ Արայիկ Հարությունյան – 36076 քվե (49.26 տոկոս)

2․ Մասիս Մայիլյան – 19360 քվե (26.4 տոկոս)

3․ Վիտալի Բալասանյան – 10755 քվե  (14.7 տոկոս)

****

4. Իշխանյան Դավիթ Ռուբենի – 1873 (2.56 տոկոս)

5. Ղուլյան Աշոտ Վլադիմիրի – 1683 (2.3 տոկոս)

6. Խանումյան Հայկ Ռուբենի – 962 (1.3 տոկոս)

7. Բադասյան Վահան Միքայելի – 743 (1 տոկոս)

8. Բաբայան Դավիթ Կլիմի – 587 (0.8 տոկոս)

9. Իսրայելյան Ռուսլան Էդուարդի – 368 (0.5 տոկոս)

10. Բալայան Քրիստին Գրիգորի – 202 (0.3 տոկոս)

11. Դադայան Աշոտ Էդուարդի – 198 (0.3 տոկոս)

12. Լալայան Բելա Լաերտի – 162 (0.2 տոկոս)

13. Պողոսյան Մելսիկ Ռաֆայելի – 141 (0.2 տոկոս)

14. Ամիրյան Սերգեյ Վասիլիի – 106 (0.2 տոկոս)

***

Ստորեւ ներկայացնում ենք տվյալներն ըստ շրջանների

Ըստ այդմ,

Ստեփանակերտում ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

Արայիկ Հարությունյան – 11869 ձայն (44.1 տոկոս)

Մասիս Մայիլյան – 8455 ձայն (31.4 տոկոս)

Վիտալի Բալասանյան – 3959 ձայն (14.7 տոկոս)

Ասկերանի շրջան

Արայիկ Հարությունյան – 4445 ձայն (47.7 տոկոս)

Վիտալի Բալասանյան – 2226 ձայն (23.9 տոկոս)

Մասիս Մայիլյան – 1589 ձայն (17 տոկոս)

Հադրութի շրջան

Արայիկ Հարությունյան – 3610 (56,1 տոկոս)

Մասիս Մայիլյան – 1278 (19,9 տոկոս)

Վիտալի Բալասանյան – 890 (13,8 տոկոս)

Մարտակերտի շրջան

1․ Արայիկ Հարությունյան – 4869 քվե (49.7 տոկոս)

2․ Մասիս Մայիլյան – 2688 քվե (27.4 տոկոս)

3․ Վիտալի Բալասանյան – 1272 քվե  (13 տոկոս)

Մարտունիի շրջան

Արայիկ Հարությունյան – 6131 ձայն (50 տոկոս)

Մասիս Մայիլյան – 3178 ձայն (25.9 տոկոս)

Վիտալի Բալասանյան – 1378 ձայն (11.2 տոկոս)

Շահումյանի շրջան

Արայիկ Հարությունյան – 888 (57,3 տոկոս)

Մասիս Մայիլյան – 323 (20,8 տոկոս)

Վիտալի Բալասանյան – 200 (12,9 տոկոս):

Շուշիի շրջան

Արայիկ Հարությունյան – 1297 ձայն (46.2 տոկոս)

Մասիս Մայիլյան – 684 ձայն (24.4 տոկոս)

Վիտալի Բալասանյան – 543 ձայն (19.3 տոկոս)

Քաշաթաղի շրջան

Արայիկ Հարությունյան – 2714 ձայն (58.2 տոկոս)

Մասիս Մայիլյան – 1048 ձայն (22.5 տոկոս)

Վիտալի Բալասանյան – 217 ձայն (4.7 տոկոս)

Երեւանի ընտրատեղամաս

Արայիկ Հարությունյան – 191 ձայն (47.6 տոկոս)

Մասիս Մայիլյան – 103 ձայն (25.7 տոկոս)

Վիտալի Բալասանյան – 65 ձայն (16.2 տոկոս)

Թողնել պատասխան

Your email address will not be published.

one × one =