Աշխարհի ամենահին թրերից մեկը Սուրբ Ղազար կղզու հայկական թանգարանում է

Աշխարհի ամենահին թրերից մեկը Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հայկական թանգարանում է: Թուրը մոտ 5000 տարեկան է:

Այն պատրաստվել է մ.թ.ա. 3000 թվականին Արևմտյան Հայաստանի արևելքում, Համշենում (Թուրքիայի Հանրապետության կողմից ժամանակավորապես գրավված տարածք), պահվել է կղզում որպես միջնադարյան հավաքածուի մաս, հաղորդում է The Daily Mail-ը:

Թուրը հայտնաբերվել է Կա Ֆոսկարի համալսարանից ասպիրանտուհի Վիկտորիա Դալարմելինայի կողմից: Նա մտածել է, որ այն ոչ թե միջնադարյա արտեֆակտ է, այլ ավելի հին թուր, որը նման է այն թրերին, որոնք հետ նա բախվել է իր հետազոտություններում:

Դա նման է Արևմտյան Հայաստանի արևելքում, Համշենում (Թուրքիայի Հանրապետության կողմից ժամանակավորապես գրավված տարածք) գտվող Արսլանտեպե արքայական պալատում հայտնաբերվածներին:

Գիտնականները ենթադրում են, որ թուրը Վենետիկ է բերվել Տրապիզոնից: Սա ենթադրվում է թրի հետ առկա թղթից. թերթի վրա գրված հայերեն գրության մեջ ասվում է, որ թուրը պատկանել է հայտնի բանաստեղծ եւ գրող Տեր Ղեւոնդ Ալիշանին, որը մահացել է Վենետիկում 1901 թվականին:

Գիտնականները զենքի հետագա ուսումնասիրություններ են անցկացնում, դրա պատմությունը մինչ այժմ խորհրդավոր է:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

nineteen − 3 =