Ջեքի Սփիերը Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ ելույթ է ունեցել Կոնգրեսում

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերը 1990 թվականի Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ ելույթ է ունեցել Կոնգրեսում:

Հանուն Արցախի Հանրապետության անվտանգության, անկախության եւ խաղաղության իր ելույթում Սփիերը նշել է Ռոյս-Էնգելի առաջարկի կարեւորությունն ու աջակցել Արցախում ականազերծման ծրագրի ֆինանսավորմանը, որն իրականացնում է HALO Trust կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ կոնգրեսականներ Էդ Ռոյսն ու Էլիոթ Էնգելը կողմերին առաջարկել են զորքերի շփման գծից դիպուկահարների հետկանչի մասին համաձայնագիր կնքել, տեղադրել տեխնիկա, որը կսահմանի հրադադարի ռեժիմը խախտողին, ինչպես նաեւ մեծացնել շփման գծի երկայնքով ԵԱՀԿ դիտորդների թիվը:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

fifteen − six =