ԱՄՆ նախագահ Թրամփը պետք է հետեւի Սենատի օրինակին եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Սամանտա Փաուեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հետեւի Սենատի օրինակին եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Twitter-ում գրել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերը։

«ԱՄՆ Սենատը հենց նոր ընդունեց Հայոց ցեղասպանությունը։ Նախագահ Թրամփը պետք է հիմա հետեւի այդ օրինակին՝ բոլոր զոհերի, ցեղասպանությունը վերապրածների եւ միլիոնավոր հայ-ամերիկացիների անունից, որոնք այդքան դժվարությամբ պայքարել են այս օրվա համար»,- ասել է նա։

Փաուերը նաեւ տեղադրել է տեսանյութ, որտեղ սենատոր Ռոբերտ Մենենդեսը բանաձեւը Սենատին ներկայացնելիս հուզվում է։

«Մարդիկ, որոնք սկսել են լկտիաբար վերաբերվել պետական ծառայությանը, ծախսեք 30 վայրկյան, որպեսզի տեսնեք, թե ինչպես է սենատոր Մենենդեսը զսպում արցունքները, նախքան կավարտի ելույթը Սենատում։ Նա տասնամյակներ է աշխատել, որպեսզի սա տեղի ունենա»,- ասել է նա։

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

3 + one =