Օրվա պոզիտիվն իր հեծանիվի անվադողերը սահմանի համար բերած երեխան է: Ես այդ պահին այդտեղ չեմ եղել, անգամ երեխայի անունը չգիտեմ, բայց գիտեմ, որ երբ հարցրել են մեր տղերքին ինչ է ուզում փոխանցել, ասել է՝ «Փառք Հայոց բանակին»…
Վերադառնում ենք: Գյումրիում, Սպիտակում և Վանաձորում անվադողերը բեռնատարներով տեղափոխեցինք պահեստային տարածքներ, որտեղից ՊՆ- մեքենաները կտեղափոխեն սահմանագիծ՝ դիրքերն ամրապնդելու համար: Բեռնատարների վերջին երթը Իքս մարզի N Իգրեկ զորամաս էր, որտեղ դատարկվեց ամբողջովին բարձված երկու բեռնատար(500-ից ավելի անվադողեր, այդ թվում և բեռնատարի ու տրակտորի): Շուտով անվադողերը «կմեկնեն» սահմանագիծ՝ մեր տղերքի անվտանգությունն ապահովելու:
Այսօր ժամը 11:00-20:00, Երևան քաղաքի քաղաքապետարանի թույլտվությամբ Գլոբբինգ ընկերության բեռնատարները կլինեն Հաղթանակի զբոսայգու մուտքի հարակից տարածքում, որպեսզի երևանցիները նույնպես կարողանան իրենց անվադողերը բերել ու մենք դրանք տեղափոխենք պահեստային տարածք՝ հետագայում կրկին սահմանագիծ ուղարկելու նպատակով:
Հայաստանի բոլոր քաղաքներում կազմակերպելու ենք, մանրամասները կգրեն շուտով:
Բոլորս հոգնած ենք, բայց հոգնածություն չենք զգում:
Լուսանկարներ Գյումրիից