21.08.2019 թ. Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստի օրակարգ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Կառավարության
համատեղ նիստի հրավեր
Նիստը տեղի կունենա չորեքշաբթի,    21-08-2019 թ.  Skype-ով

Նիստի սկիզբը`
ժամը 22-00-ին, (Հայաստան)
ժամը 21-00-ին, (Ռուսաստան)

ժամը 20-00-ին, (ֆրանսիա)

ժամը 10-00-ին (Լոս Անջելես, ԱՄՆ)

Հարգելի գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահության եւ Կառավարության համատեղ նիստին:

Նիստի օրակարգ

1) Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների եւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների կազմակերպչական եւ քարոզչական աշխատանքները ԶԼՄ-ների, հասարակական-քաղաքական, համայնքային եւ հայրենակցական կազմակերպությունների հետ՝  Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների վերաբերյալ:

2) Այլ հարցեր:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը:

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի Նախագահ`
Արմեն Տեր-Սարգսյան

Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի քարտուղար`
Դիանա Գրիգորյան

20.08.2019 թ.

Թողնել պատասխան

Your email address will not be published.

1 + fourteen =