Երեկ իր երդմնակալության արարողության ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անսպասելի հայտարարություն է արել. «Մեզ ճեղքումներ են պետք կյանքի բոլոր ոլորտներում: Խորապես համոզված եմ, որ միայն ազատ հանրությունը կարող է այդպիսի թռիչք ապահովել, որն ընկալում է ամեն նորը եւ առաջավորը եւ մերժում է անարդարությունը, քարացածությունը, հետադիմությունը եւ բյուրոկրատական մեռյալությունը՝ այն ամենը, ինչ շղթայում է մարդկանց, խանգարում լիարժեք բացվելուն, ինքն իրեն, իր տաղանդները բացահայտելուն եւ սահմանափակում է մեր երկրիապագա նպատակադրվածությունը», ասել է նա: