Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մայիսի 1-ին չկարողացավ ընտրել վարչապետ

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 1-ին, «Ելք»-ի կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56, ձեռնպահ չկա:

«Որոշումը չի ընդունվել: Մենք ձեզ հետ կհանդիպենք 7 օր հետո այս հարցով»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նշենք, որ Հանրապետական խմբակցությունից Նիկոլ Փաշինյանին կողմ է քվեարկել միայն Ֆելիքս Ցոլակյանը: Քվեարկությանը բացակա են եղել ՀՀԿ-ական Գրիգոր Ավալյանը, «Ծառուկյան» դաշինքից Իշխան Զաքարյանն ու Մելիք Մանուկյանը:

Հիշեցնենք, որ այս քվեարկությունից 7 օր անց՝ մայիսի 8-ին, անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի:

News.am

Թողնել պատասխան

Your email address will not be published.

8 + 17 =