Քաղվածք № 1
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի)
առաջին գումարման չորրորդ նստաշրջանի արձանագրությունից
17–ը դեկտեմբերի, 2016 թ., Երեւան
Նիստի սկիզբը ժամը 13:00-ին, ավարտը՝ 15:00-ին:
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների գրանցում 12:30-ից 13:00:
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների գրանցում (այսուհետ տեքստում՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարան):
Ընտրված 64 պատգամավորներից գրանցվել են 55 պատգամավոր, 21-ը դահլիճում եւ 34-ը ինտերնետ կապով, որը կազմում է 95 տոկոս:
Քվորումը ապահովված է:
Հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:
Բարձրացվում է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը:
- Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգի մասին:
Որոշեցին` հաստատել Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 1-ին գումարման 4-րդ նստաշրջանի օրակարգը:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ նստաշրջանի հաշվիչ հանձնաժողովի ընտրության մասին:
Որոշեցին՝ ընտրեցին նստաշրջանի հաշվիչ հանձնաժողով հետեւյալ կազմով՝ նախագահ`Տիգրան Հարությունյան, տեղակալներ՝ Սաիդա Օհանյան, Անուշավան Շահնազարյան:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0,
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:
Որոշեցին`
Համաձայն «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Օրենքի՝ Հոդված 14-ի
ա) Դադարեցնել հետեւյալ պատգամավորների լիազորությունները՝ Հովհաննիսյան Հարություն, Գրիգորյան Վահան, Սավգուլյան Հարություն, Իչմելյան Սեյրան, Խաչատրյան Էդգար, Սարգսյան Արձեվ:
բ) Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում. Պալեան Գեորգիս, Մարկոսյան Լիդիա, Բեգլարյան Լեվոն, Սարյան Աշոտ, Միքաելյան Արտաշես:
Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի հին կազմի 58 պատգամավորներից քվեարկությանը մասնակցեցին 55-ը:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը 2016 թ. կատարված աշխատանքների մասին:
Որոշեցին՝ Հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը 2016 թ. կատարված աշխատանքների մասին:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ երկրորդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հաստատում:
Որոշեցին՝ հաստատել. երկրորդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագիծը:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերը:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
Ընդմիջում՝ 15:00-15:30:
Երկրորդ նիստ, 15:30-ից 18:00
- Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության ռազմավարության վերաբերյալ:
- Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության ռազմավարության վերաբերյալ:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2016 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
Որոշեցին՝ հաստատել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2016 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերը:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների եւ հյուպատոսների ելույթները:
- Որոշեցին՝ ընդունել ի գիտություն Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների եւ հյուպատոսների ելույթները:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
- Լսեցին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձի ընդունումը՝ մերձավորարեւելյան նոր իրադարձությունների եւ իրողությունների վերաբերյալ:
Որոշեցին՝ ընդունել Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձը՝ մերձավորարեւելյան նոր իրադարձությունների եւ իրողությունների վերաբերյալ:
Քվեարկության արդյունքները.
Կողմ – 55, դեմ – 0, ձեռնպահ – 0:
Որոշումն ընդունված է միաձայն:
Նստաշրջանը ավարտեց աշխատանքները:
Արմեն Տեր–Սարգսյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
Դիանա Գրիգորյան`
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի Քարտուղար
17.12. 2016 թ.
Երեւան