Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանի օրակարգ
16.12.2018 թ.
Նախապատրաստական նիստ, 12:00-ին
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահության եւ Մշտական հանձնաժողովների համատեղ նախապատրաստական նիստ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի աշխատանքների կազմակերպման նպատակով:
17.12.2016 թ.
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների գրանցում 12:30-ից 13:00:
Առաջին նիստ, 13:00-ից 15:00
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 4-րդ նստաշրջանի բացումը:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի օրհներգը:
- Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն:
- 4-րդ նստաշրջանի օրակարգի հաստատում:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի ողջույնի խոսքը:
- Լրացուցիչ ընտրությունների միջոցով Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի թափուր պատգամավորական տեղերում նոր պատգամավորների մանդատների եւ լիազորությունների հաստատում:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի զեկույցը 2016 թ. կատարված աշխատանքների մասին:
- Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
- 2-րդ ընթերցմամբ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախագծի հաստատում:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ:
Ընդմիջում՝ 15:00-15:30:
Երկրորդ նիստ, 15:30-ից 18:00
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմենակ Աբրահամյանի զեկույցը՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին քաղաքականության ռազմավարության վերաբերյալ:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի հաշվետվությունը 2016 թ. կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության անդամների եւ հյուպատոսների ելույթները:
- Ելույթներ, հարցեր, առաջարկներ:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովների հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ եւ ապագա ծրագրերի հաստատումը:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի ուղերձի ընդունումը:
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի օրհներգը:
- Նիստի փակումը:
18.12.2016 թ.
Երրորդ նիստ, ժամը 10:00-ից 14:00
- Աշխատանքներ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի Մշտական հանձնաժողովներում:
19.12.2016 թ.
Մամլո ասուլիս «Նոյյան Տապան» Lրատվական գործակալությունում, 12:00-ին:
Արմեն Տեր–Սարգսյան
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
23.11.2016թ.